Արա Զոհրաբյանի գլխավորությամբ փաստաբանական թիմի աշխատանքի արդյունքը երեկ և այսօր հրապարակված դատական ակտերն են, որոնցով կարճվել են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ 3 կարգալույծների հայցերի հիման վրա քննվող քաղգործերը․ գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Միաժամանակ, այդ ուշացած որոշումները (իրականում՝ պիտի առհասարակ հայցերը վարույթ չընդունվեին) մի կարևոր նյուանս են պարունակում․ հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճիռների օրինական ուժի մեջ մտնելը, մինչև բողոքարկման վարույթների ավարտը, այսինքն՝ դեռ առնվազն 7 ամիս բռնազավթված է մնալու Մասիսի Սբ. Թադեոս առաջնորդանիստ եկեղեցին և Հովհաննավանքը, չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը։ Երեկ այդ մասին կարճ խոսել եմ լայվով, իսկ այսօր ցանկանում եմ անդրադառնալ գրառմամբ։ Եվ այսպես, հայցի ապահովման միջոցներն առժամանակ ուժի մեջ թողնելը հակասում է ոչ միայն իրավունքի սկզբունքներին, այլև բուն տրամաբանությանը։ Եթե քրեական դատավարությունում արդարացման վերդիկտի կայացման կամ քրեական հետապնդման դադարեցման փաստով բոլոր խափանման միջոցները վերացվում են, ապա դրանց համարժեք՝ հայցի ապահովման միջոցներն ինչպե՞ս կարող են քաղաքացիական գործով անմիջապես չվերացվել։ Ո՞րն է այս տարբերակման տրամաբանությունը ,- նշել է Մելիքյանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատական վճռից հետո առնվազն 7 ամիս երկու եկեղեցի բռնազավթված կմնա․ փաստաբան
Արա Զոհրաբյանի գլխավորությամբ փաստաբանական թիմի աշխատանքի արդյունքը երեկ և այսօր հրապարակված դատական ակտերն են, որոնցով կարճվել են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ 3 կարգալույծների հայցերի հիման վրա քննվող քաղգործերը․ գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Միաժամանակ, այդ ուշացած որոշումները (իրականում՝ պիտի առհասարակ հայցերը վարույթ չընդունվեին) մի կարևոր «նյուանս» են պարունակում․ հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճիռների […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Վիրահատում են՝ առանց ցավազրկման. սարսափելի մանրամասներ շների ստերջացման մասին
ABC Media / 15 minutes ago

Սիսիանի անտառներում երեխաներ են կորել ու հայտնաբերվել
ABC Media / 32 minutes ago

Ռ․ Քոչարյանի կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկելու ենք․ փաստաբան
ABC Media / 43 minutes ago

Վիրահատում են՝ առանց ցավազրկման. սարսափելի մանրամասներ շների ստերջացման մասին. #ՈւՂԻՂ
ABC Media / 1 hour ago
Related coverage

«Եկեղեցու ներքին գործն է». Մայր Աթոռի դեմ կարգալույծ քահանաների հայցերը կարճվել են
Azatutyun / 2 hours ago

«Մեզ՝ քրիստոնյաներիս համար, հատկապես կարևոր է հիշել, որ արդարության ճանապարհը չի կարող անցնել ատելության և բռնության միջով». Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ
Aravot / 2 hours ago

«Շարունակո՞ւմ եք պահանջել կաթողիկոսի հրաժարականը» հարցը նյարդայնացրեց Կոտայքի թեմի առաջնորդին
News.am / 3 hours ago

Իմ համբերությունը կհատնի. Առաքել սրբազանը զայրացավ Արման Սարոյանի պարտության մասին հարցից
Aravot / 3 hours ago