ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով: Հիշեցնենք՝Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն էր ներկայացրել դատախազ Ծովակ Մնացականյանը։ Ըստ միջնորդության՝ ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել նախաքննությանը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ մեղադրանքն անհիմն է և կամայական եզրահանգումներով արված գեղարվեստական հորինվածք։ –00—ՍՊ The post Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը appeared first on 24News .