ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Միացյալ Թագավորություն բարեկամական խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի պատգամավոր Մերի Քրեյի և ՄԹ Լորդերի պալատի անդամ բարոնուհի Թերեզ Քոֆիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը։ Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստան այցելած Միացյալ Թագավորության խորհրդարանականներին։ Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ հյուրընկալելով COP17 համաժողովը, Հայաստանը նպատակ ունի ակտիվորեն մասնակցելու և նպաստելու գլոբալ բնապահպանական օրակարգերի առաջմղմանը և իրականացմանը։ Բարեկամական խմբի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացման դինամիկան վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել է։ Սարգիս Խանդանյանը երկկողմ համագործակցության խորացման տեսանկյունից կարևորել է մի քանի ամիս առաջ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև Ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Միացյալ Թագավորության խորհրդարանականները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) ստացած իրենց տպավորությունները։ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Կողմերը մտքեր են փոխանակել բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական, խորհրդարանական և մշակութային ոլորտներում առկա մեծ ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանականների հետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
Shant News / 17 minutes ago

Թրամփը հայտնել է, որ Բըրնհեմի հետ Ուկրաինայի և Իրանի հարցերը քննարկել է «հպանցիկ»
Shant News / 28 minutes ago

The Atlantic․ ԱՄՆ հետախուզությունը չի կրճատել Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ծավալները
Shant News / 44 minutes ago

ՌԴ ԶՈւ-ն հոկտեմբերի 27-ից Ալյոշկիի շրջանում լռության ռեժիմ կսահմանի
Shant News / 56 minutes ago
Related coverage

Երկրագնդի բնակչության 5%-ը վերահսկում է համաշխարհային հարստության 90%-ը․Անտոնիո Ֆալլիկո
Alpha News / 21 minutes ago

United States Donates $1.4 Million in Equipment to Strengthen Armenia’s Border Security
Aravot / 30 minutes ago

Արթիկում քարոզարշավն անցել է ընդդիմադիրներին ոստիկանություն հրավիրելով, ընտրացուցակներից թեկնածուների հեռանալով
Aravot / 33 minutes ago

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ
24TV / 24News / 33 minutes ago