Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Արա Զոհրաբյանի գլխավորությամբ՝ փաստաբանական թիմի աշխատանքի արդյունքը երեկ և այսօր հրապարակված դատական ակտերն են, որոնցով կարճվել են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ 3 կարգալույծների հայցերի հիման վրա քննվող քաղ. գործերը։ Միաժամանակ, այդ ուշացած որոշումները (իրականում՝ պիտի առհասարակ հայցերը վարույթ չընդունվեին) մի կարևոր «նյուանս» են պարունակում – հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճիռների օրինական ուժի մեջ մտնելը, մինչև բողոքարկման վարույթների ավարտը, այսինքն՝ դեռ առնվազն 7 ամիս բռնազավթված է մնալու Մասիսի Սբ. Թադեոս առաջնորդանիստ եկեղեցին և Հովհաննավանքը, չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը։ Երեկ այդ մասին կարճ խոսել եմ լայվով, իսկ այսօր ցանկանում եմ անդրադառնալ գրառմամբ։ Եվ այսպես, հայցի ապահովման միջոցներն առժամանակ ուժի մեջ թողնելը հակասում է ոչ միայն իրավունքի սկզբունքներին, այլև բուն տրամաբանությանը։ Եթե քրեական դատավարությունում արդարացման վերդիկտի կայացման կամ քրեական հետապնդման դադարեցման փաստով բոլոր խափանման միջոցները վերացվում են, ապա դրանց համարժեք՝ հայցի ապահովման միջոցներն ինչպե՞ս կարող են քաղաքացիական գործով անմիջապես չվերացվել։ Ո՞րն է այս տարբերակման տրամաբանությունը»։ —00—ԼԱ The post Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ուժեղ տղե՞րք եք, դո՛ւրս եկեք ԵԱՏՄ-ից, եթե սաղ հարցերը լուծել եք, ի՞նչի եք կռիվ տալիս մնալու համար
24TV / 24News / 6 minutes ago

Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն
24TV / 24News / 15 minutes ago

Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են Երևանում
24TV / 24News / 26 minutes ago

Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում
24TV / 24News / 35 minutes ago
Related coverage

Թրամփն ու Բըրնհեմը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

ԱՄՆ-ում ներկայացրել են համակարգ, որն ի վիճակի է միաժամանակ մինչև 100 ԱԹՍ խոցել՝ 97% ճշգրտությամբ
168 Jham / 11 minutes ago

Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում
Shant News / 13 minutes ago

Ի՞նչ պատասխան կտա Իրանը, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը վերսկսեն պատերազմը. լարվածության աճ
5TV Armenia / 15 minutes ago