ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. 2026 թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ամենից շատ հարկ է վճարել բջջային հեռախոսների և տեխնիկայի ներկրող ու վաճառող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ ՀՀ պետական եկմուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Նշված ընկերությունը 9 ամսում 64 մլրդ 336 մլն դրամ հարկ է վճարել պետբյուջե, մինչդեռ 2025 թվականի հունվար–սեպտեմբերին վճարել էր 52,4 մլրդ դրամ (աճը` մոտ 12 մլրդ դրամ կամ 22,9%)։2–րդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 60 մլրդ 825 մլն դրամ հարկով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 36 մլրդ դրամ (աճը` 24,6 միլիարդ դրամ կամ 68%)։3–րդ հորիզականում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է` 46 մլրդ 226 մլն դրամ հարկով։ Ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետբյուջե էր վճարել 45 մլրդ 943 մլն դրամ հարկ (աճը` 300 մլն դրամ կամ 0,62%)։4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար «Գազպրոմ Արմենիան» (39 մլրդ 579 մլն) և Արդշինբանկը (38 մլրդ 94 մլն):Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը` 20 մլրդ 401 մլն 182 հազար դրամով։Հիշեցնենք, որ 2026 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը շուրջ մեկուկես տարվա ընդմիջումից հետո վերադարձրել էր Հայաստանի ամենախոշոր հարկատուի դիրքը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Опубликован список крупнейших налогоплательщиков в Армении: кто возглавил рейтинг
Sputnik Armenia / 12 minutes ago

ՌԴ մասնագետները կարող են օգնել Հայաստանին վերականգնել վագրի պոպուլյացիան. Արամիլև
Sputnik Armenia / 18 minutes ago

ВС России вводят "режим тишины" в связи с гуманитарной операцией в Алешках
Sputnik Armenia / 34 minutes ago

Ուկրաինայի զինված ուժերը Օրյոլի մարզում քաղաքացիական ձեռնարկություն են հրթիռակոծել
Sputnik Armenia / 35 minutes ago
Related coverage

ԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկ
A1plus / 12 minutes ago

Միքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում
168 Jham / 24 minutes ago

Միքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում
24TV / 24News / 32 minutes ago

ՀՀ-Թուրքիա հարաբերություններում միայն առևտուրը բավարար չէ․ սահմանի բացումն ավելի ՀՀ-ին է պետք
1in.am / 1 hour ago