Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տղամարդը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին՝ Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից, որտեղ կատարել է ինքնահրկիզում, ինչից հետո նրան «ջերմային սուբտոտալ այրվածք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, մարմնի մակերեսի մոտավորապես 90% այրվածք, ինհալացիոն վնասվածք և այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները, որտեղ Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Լուսինե Թ.-ն հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, դուստրը իր մանկահասակ երեխայի հետ զբոսնելիս է եղել շենքի բակում: Նրանց է մոտեցել Մհեր Գ.-ն, ով իր դստեր նախկին ամուսինն է և ցանկացել է գրկել երեխային, սակայն երեխան նրա մոտ չի գնացել, դրանից հետո Մհեր Գ.-ն փորձել է ուժով երեխային գրկել ու տանել իր հետ, իսկ երեխայի մայրը խոչընդոտել է։ Այդ ժամանակ Մհեր Գ․-ն հայտնել է, որ ինքն իրեն կայրի, իսկ որոշ ժամանակ անց բենզինով ինքնահրկիզում է կատարել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Shant News / 27 minutes ago
Հորդանանում եկեղեցու մոտ տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Shant News / 35 minutes ago

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանականների հետ
Shant News / 43 minutes ago

Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած
Shant News / 54 minutes ago
Related coverage

Can Armenian Wine Win Over the World?
CivilNet / 22 minutes ago

Սարսափելի ցուցմունք տվեց Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց
Aysor.am / 25 minutes ago

Court Extends Pre-Trial Detention for Former Armenian President Robert Kocharyan
Hetq / 38 minutes ago
Robert Kocharyan's detention has been extended for another two months.
Noyan Tapan TV / 39 minutes ago