1993թ․ կասետային ռումբի պայթյունից կապանցի Մերի Մեժլումյանը կորցրեց երկու թևերն ու մեկ ոտնաթաթը։ Մերին ընդամենը 8 տարեկան էր։ Երկար ժամանակ պահանջվեց, որ կարողանա հաղթահարել դժվարություններն ու համակերպվել իրականության հետ։ «Երեխեքի հետ չէի ուզում շփվել, մտածում էի՝ ձեռք կառնեն ինձ, բայց չէ՝ լավ էին վերաբերվում։ Շատ դժվար էր մայրիկիս մահից հետո, արդեն պետք է ինքնուրույն կարողանայի ամեն ինչ անել ու հասկացա, որ եթե ուղեղս աշխատեցնեմ, ամեն ինչ էլ կարող եմ անել», - «1-ը 1000-ից» հաղորդաշարի տաղավարում պատմում է Մերի Մեժլումյանը։ Մերին այսօր ինքնուրույն կարողանում է լուծել կենցաղային գրեթե բոլոր խնդիրները, ինքնուրույն մեծացնում է որդուն, իսկ դեռևս չիրականացրած երազանքը մեքենա վարելն է։ «Ինձ մոտ ամեն ինչ շատ դժվար է ստացվում։ Ինչը մյուսները 5 րոպեում են անում, ես 1 ժամում եմ անում, բայց մտածում եմ, որ սա է իմ ճակատին գրված, պետք է համակերպվեմ ու առաջ գնամ», - ասում է Մերին։ Մանրամասները՝ տեսանյութում 2008-2026 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: 2008-2026 © Все права защищены. Aysor.am использование материалов без ссылки запрещено: 2008-2026 © All rights reserved. Aysor.am The use of materials without a link is prohibited: The footage is used solely for the purpose of highlighting situations. We refrain from creating, selling, promoting or popularizing anything harmful. We condemn insults, disrespect, criminality and illegal actions․ Our commitment is to present the news honestly, creating a space for informed discussions. Дзен։ https://dzen.ru/aysor Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ Հեռախոս` +374 10 547275 էլ. փոստ` info@aysor.am