2026 թվականի առաջին ութ ամիսներին Երևանում կառուցվող բնակարանների գնման իրավունքի գրանցումների շուրջ 15 տոկոսը բաժին է ընկել «Արտքոմփանի» ընկերության ընդամենը երկու նախագծերին՝ Gyurjyan Cascade-ին և Firdus Prime Residence-ին։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվար–օգոստոսին մայրաքաղաքում գրանցվել է կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարանների գնման իրավունքի 7517 գործարք՝ շուրջ 2,2 անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Վիճակագրության համաձայն՝ այդ ընթացքում «Արտքոմփանի» ընկերության երկու նախագծերում գրանցվել է ընդհանուր 1091 գործարք, որից 850-ը՝ Gyurjyan Cascade-ում, իսկ 241-ը՝ Firdus Prime Residence-ում։ Այսպիսով, ընկերության նախագծերի մասնաբաժինը կազմել է մոտ 15 տոկոս։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության երկու նախագծերում գրանցումների թիվն աճել է ավելի քան 4,6 անգամ՝ զգալիորեն գերազանցելով շուկայի ընդհանուր աճի տեմպը։ Տեղակայմամբ և հայեցակարգով տարբերվող Gyurjyan Cascade և Firdus Prime Residence բնակելի համալիրների այս ցուցանիշները վկայում են Երևանի նորակառույցների շուկայում «Արտքոմփանի»-ի դիրքերի զգալի ամրապնդման մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։ The post «Արտքոմփանի» կառուցապատող ընկերությունը նվաճել է Երևանի նորակառույցների շուկայի շուրջ 15%-ը appeared first on 24News .