Բուլղարիայի ավիացիոն անվտանգության մասնագետ, EUROCONTROL-ի օպերատիվ անվտանգության համակարգող Ցվետոմիր Բլաևը կստանա Թռիչքային անվտանգության հիմնադրամի կողմից շնորհվող «Ջերոմ Ֆ. Լեդերերի անվան անվտանգության առաջնորդության» մեդալը։ Ինչպես «Արմենպրես» -ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է Բուլղարիայի տրանսպորտի և կապի նախարարությունը։ Թռիչքային անվտանգության հիմնադրամի Եվրոպական խորհրդատվական կոմիտեի երկարամյա նախագահ Բլաևը պարգևատրվել է ավիացիոն շահագրգիռ կողմերին համախմբելու գործում իր ներդրման համար։ Նա նշանակալի դեր է ունեցել Թռիչքուղիների սահմանազանցման կանխարգելման գլոբալ գործողությունների ծրագրի (GAPPRI) և Թռիչքուղիներից դուրս սահման կանխարգելման գլոբալ գործողությունների ծրագրի (GAPPRE) մշակման գործում։ Տրանսպորտի և կապի նախարար Գեորգի Պեևը շնորհավորել է Բլաևին՝ մրցանակը որակելով որպես բուլղարական ավիացիոն մասնագետների պրոֆեսիոնալիզմի և միջազգային հեղինակության ճանաչում։ Մեդալն անվանակոչվել է ի պատիվ Ջերոմ Լեդերերի, որը համարվում է ավիացիոն անվտանգության առաջամարտիկներից և Թռիչքային անվտանգության հիմնադրամի հիմնադիրներից մեկը։ Այն ճանաչում է քաղաքացիական ավիացիայի անվտանգության մեջ կայուն ներդրումը՝ արդյունաբերության առաջնորդության և միջազգային հիմնական ծրագրերի մշակման միջոցով։ Նախարարությունից հայտնել են, որ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2026 թ. նոյեմբերի 10-ին՝ Կանադայի Մոնրեալ քաղաքում կայանալիք 79-րդ միջազգային ավիացիոն անվտանգության գագաթնաժողովի (IASS) ժամանակ։ —00—ԼԱ The post Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար appeared first on 24News .