Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում անցկացվել է «Տեղեկացվածությունից դեպի փոփոխություն. միավորելով սնունդը, առողջությունը, կրթությունը և կենսաբազմազանությունը՝ հանուն կայուն ապագայի» գործնական աշխատաժողովը։ Միջոցառումը համատեղ կազմակերպել էին ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկը։ Աշխատաժողովի նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել առողջ սննդի ընտրությունը, պատասխանատու սպառումը և կենսաբազմազանության պահպանության կարևորության գիտակցումը։ Միջոցառումն անցկացվել է երկու թեմատիկ ուղղությամբ՝ «Խելացի գնումներ» և «Ամբողջահատիկ հաց»։ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները գործնական առաջադրանքի միջոցով կազմել են ընտանիքի գնումների ցուցակ՝ կիրառելով «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները։ Նրանք կարևորել են տեղական արտադրանքի ընտրությունը, սննդամթերքի մակնշման և պիտանելիության ժամկետի ստուգումը, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա սպառողական ընտրությունների ազդեցությունը։ ԴՍԵԲ հիմնարկի սննդի հիգիենիստ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է ամբողջահատիկ մթերքների սննդային արժեքը՝ ընդգծելով դրանց դերը առողջ սննդակարգում և կապը կենսաբազմազանության պահպանության հետ։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի հացահատիկային մշակաբույսերի բազմազանությանը և տեղական արտադրանքի ընտրության կարևորությանը։ ՊՀԾ դաշտային առաքելությունների համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահան Առաքելյանը ներկայացրել է ՊՀԾ-ի աջակցությամբ իրականացվող ամբողջահատիկ հացի արտադրության և դպրոցներ մատակարարման ծրագիրը։ Տավուշի մարզում մեկնարկած նախաձեռնության շրջանակում գործարկվել է ամբողջահատիկ ալյուր արտադրող ալրաղաց, Տավուշում և Գեղարքունիքում ստեղծվել են ուսուցման կենտրոններ, աջակցություն է տրամադրվել 23 հացի արտադրամասի։ Նախատեսվում է ծրագիրն ընդլայնել նաև Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Աշխատաժողովն ամփոփել է ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլա Մելիուն՝ կարևորելով դպրոցականների ակտիվ մասնակցությունն առողջ սննդի, կայուն գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախաձեռնություններին։ Նա տեղեկացրել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագրում այժմ փորձնական փուլով ընդգրկվել են նաև Երևանի դպրոցները: Միջոցառումն ավարտվել է ամբողջահատիկ հացի և թխուկների համտեսով:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17․ Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց, առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Shant News / 14 minutes ago
Հորդանանում եկեղեցու մոտ տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Shant News / 22 minutes ago

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանականների հետ
Shant News / 30 minutes ago

Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած
Shant News / 40 minutes ago
Related coverage

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնաhրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մաhացել է
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago
Նախկին կնոջ ու երեխայի ներկայությամբ ինքնшհրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է
168 Jham / 1 hour ago

Վիրահատություն առանց ցավազրկման՝ ֆուրգոնի կեղտոտ հատակին
ABC Media / 1 hour ago

Ինքնահրկիզման փորձ կատարած արարատցի տղամարդը մահացել է․ ի՞նչ է նախորդել ողբերգությանը
ABC Media / 1 hour ago