Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից, որտեղ կատարել է ինքնահրկիզում, ինչից հետո նրան «ջերմային սուբտոտալ այրվածք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, մարմնի մակերեսի մոտավորապես 90% այրվածք, ինհալացիոն վնասվածք և այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները, որտեղ Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Լուսինե Թ.-ն հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում իր աղջիկը իր մանկահասակ երեխայի հետ զբոսնելիս է եղել շենքի բակում, որտեղ աղջկան է մոտեցել Մհեր Գ.-ն, ով նրա նախկին ամուսինն է, և ցանկացել է գրկել երեխային, սակայն երեխան նրա մոտ չի գնացել, դրանից հետո Մհեր Գ.-ն փորձել է ուժով երեխային գրկել ու տանել իր հետ, իսկ երեխայի մայրը խոչընդոտել է։ Այդ ժամանակ Մհեր Գ․-ն հայտնել է, որ ինքն իրեն կայրի, իսկ որոշ ժամանակ անց բենզինով ինքնահրկիզում է կատարել։ Դեպքի փաստով քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ –00—ՅՄ The post Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ուժեղ տղե՞րք եք, դո՛ւրս եկեք ԵԱՏՄ-ից, եթե սաղ հարցերը լուծել եք, ի՞նչի եք կռիվ տալիս մնալու համար
24TV / 24News / 5 minutes ago

Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն
24TV / 24News / 14 minutes ago

Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են Երևանում
24TV / 24News / 25 minutes ago

Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում
24TV / 24News / 34 minutes ago
Related coverage

Թրամփն ու Բըրնհեմը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

ԱՄՆ-ում ներկայացրել են համակարգ, որն ի վիճակի է միաժամանակ մինչև 100 ԱԹՍ խոցել՝ 97% ճշգրտությամբ
168 Jham / 10 minutes ago

Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում
Shant News / 12 minutes ago

Ի՞նչ պատասխան կտա Իրանը, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը վերսկսեն պատերազմը. լարվածության աճ
5TV Armenia / 15 minutes ago