Երևանի Սարյան փողոցում՝ նախկինում ապօրինի շինություն զբաղեցրած տարածքում, բացվել է «Ecostation» փոքրիկ այգին, որտեղ ներկայացված է Հայաստանի բնության բազմազանությունը։ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունը՝ ստորև․ «Սարյան փողոցի այն հատվածում, որտեղ նախկինում ապօրինի շինություն էր կառուցվել, տարածքն այժմ վերադարձվել է հանրությանը։ Մայրաքաղաքի այս հատվածում բացված «Ecostation» անվամբ յուրօրինակ փոքրիկ այգին այցելուներին կներկայացնի Հայաստանի բնության բազմազանությունը։ COP17-ի համար ստեղծված այս յուրահատուկ հանրային տարածքում, Երևանի սրտում միավորվել են հայկական տափաստանները, մարգագետիններն ու անտառները։ Տեղական բույսերի կողքին այցելուներն այստեղ կգտնեն նաև փոքրիկ ապաստարաններ՝ նախատեսված բվերի և միջատների համար։ Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի, «Ջերմուկ Գրուպ» ընկերության, «UrUrban» և «DSVent» կազմակերպությունների համագործակցությամբ»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Factor.am / 1 hour ago

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Factor.am / 1 hour ago

Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
Factor.am / 2 hours ago

Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
Factor.am / 3 hours ago
Related coverage

Եղեգնաձորի համայնքապետը, փոխհամայնքապետը և ավագանու 3 թեկնածուներն ազատ են արձակվել
Sputnik Armenia / 13 minutes ago

Հոկտեմբերի 25-ին 21 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ի ամփոփ տեղեկատվությունը
Infocom / 32 minutes ago

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածուն չի կալանավորվի. միջնորդությունը մերժվել է
Sputnik Armenia / 45 minutes ago

«Մեր համայնքը» դաշինքի համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանին ազատ են արձակել
Sputnik Armenia / 1 hour ago