Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ Կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնեն։ 2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն են իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։ Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել է, ինչը բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել, նույնիսկ սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ, սակայն այս պահին ձեռնպահ են մնում, սպասում են տեսնելու, թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։ Գյուղացիները նաև առաջարկում են, որ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այն տեղադրեն գյուղում՝ արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ են
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Մտածում էինք՝ գլխի ցնցում է. Էվա Խաչատրյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի և Հունաստանում տեղի ունեցած միջադեպերի մասին․ ArmLur.am
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի
ArmLur / Zhoghovurd / 56 minutes ago

Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ Աբիսողոմոնյան
24TV / 24News / 14 minutes ago

Հայաստանը՝ Եվրոպայի մշակութային ժառանգության 2026 թվականի առաջատար ուղղություն
News.am / 3 hours ago

«Բնություն և մշակույթ» գագաթնաժողովը՝ COP17-ի շրջանակում
A1plus / 4 hours ago

Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովի բացմանը
Shant News / 4 hours ago