Հոկտեմբերի 1-ին հաղորդում էր ստացվել բնակարանային գողության վերաբերյալ․ քաղաքացին հայտել էր, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում կոտրել են Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող ծնողների անբնակ տան պատուհանի ապակին և գողացել կենցաղային իրեր ու տարբեր սարքեր։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունը քրեական ոստիկաններն իրացրին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի գործընկերների հետ։ Պարզվեց, որ գողությունը կատարել են նույն՝ Առափի գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ ու նրա ընկերը։ Պարզվեց նաև, որ նրանք նույն գյուղի մեկ այլ բնակիչ 58-ամյա տղամարդու միջոցով գողոնն իրացրել են Գյումրիում։ Հոկտեմբերի 15-ի առավոտյան 23-ամյա երիտասարդն Առափի գյուղում ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձեռնարկվում են միջոցներ նրա հանցակից 22-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը մի շարք հարցեր են քննարկել
Shant News / 13 minutes ago

Արտահերթ ընտրությունները շատ իրատեսական են. Էդմոն Մարուքյան
Shant News / 16 minutes ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահը քննարկել են ՀՀ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Shant News / 20 minutes ago

ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ
Shant News / 28 minutes ago
Related coverage

Major mine’s new owner reveals purchase price, expansion plans
CivilNet / 2 hours ago

Ուժեղ տղե՞րք եք, դո՛ւրս եկեք ԵԱՏՄ-ից, եթե սաղ հարցերը լուծել եք, ի՞նչի եք կռիվ տալիս մնալու համար
24TV / 24News / 3 hours ago

In order to carry out an observation mission for the local elections, the CEC has accredited 6 observation missions with 437 observers.
Noyan Tapan TV / 3 hours ago

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 135 մարդու | azatutyun.am
Infocom / 3 hours ago