Հոկտեմբերի 23-ին Սև ծովում հերթական միջադեպն է գրանցվել: Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից մոտ 13 ծովային մղոն հեռավորության վրա խորտակվել է Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող «Խորիվ» առևտրային նավը: Նախնական տվյալներով՝ նավը թիրախավորվել է անօդաչու թռչող սարքի կողմից, ինչից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Նավի վրա գտնվել է անձնակազմի 13 անդամ, որոնցից 10-ը Ուկրաինայի, իսկ 3-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ են: Տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում նավից արձակվել է աղետի ազդանշան, ինչից հետո Ռումինիայի ծովափնյա պահպանության ծառայությունն անմիջապես սկսել է փրկարարական գործողությունը: Վերջին տվյալներով՝ հաջողվել է փրկել 9 նավաստու: Հաստատվել է առնվազն 1 մարդու մահ, անձնակազմի 3 անդամ այս պահին համարվում է անհետ կորած: Փրկարարները նշում են, որ որոնողական աշխատանքները ծովում խիստ բարդ են եղանակային անբարենպաստ պայմանների, ուժեղ փոթորկի և ցածր տեսանելիության պատճառով, և հնարավոր չի եղել օգտագործել փրկարարական ուղղաթիռներ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սև ծովում ԱԹՍ-ի հարվածից քաղաքացիական նավ է խորտակվել. կան զոհեր և անհետ կորածներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը մի շարք հարցեր են քննարկել
Shant News / 28 minutes ago

Արտահերթ ընտրությունները շատ իրատեսական են. Էդմոն Մարուքյան
Shant News / 31 minutes ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահը քննարկել են ՀՀ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Shant News / 35 minutes ago

ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ
Shant News / 43 minutes ago
Related coverage

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ են
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Օմսկում լոգիստիկ կենտրոն է հարձակման ենթարկվել. Խոցենկո
Sputnik Armenia / 19 minutes ago

Крупная авария в Армении: есть погибшие и пострадавшие
Sputnik Armenia / 24 minutes ago

ԱԼԻԵՎԸ ՇԱՏ Է ԱՔԼՈՐԱՑԵԼ, ԹՈՒՐՔԻԱՆ ԷԼ ԱՍՈՒՄ Է՝ՉՓՈՐՁԵ՛Ս... ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
168 Jham / 28 minutes ago