Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և Մենք ենք մեր սարերը երգի-պարի պետական համույթի մասնակցության պաշտոնական հրավերը։ Պաշտոնական հրավերի հիման վրա համույթները շուրջ երեք ամիս ինտենսիվորեն պատրաստվել են փառատոնին՝ մշակելով հատուկ ծրագիր։ Հոկտեմբերի 21-ին կազմակերպիչները հայտնել են մասնակցության չեղարկման մասին։ Դրան հաջորդած՝ ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանի և WOFA-ի նախագահ Զորան Ստրեզովսկու նամակագրության ընթացքում վերջինս տեղեկացրել է, որ դեսպանատնից ստացված գրության մեջ մշակութային խմբերը ներկայացվել են որպես վտանգավոր, և պահանջվել է չեղարկել նրանց մասնակցության հրավերը։ Հոկտեմբերի 23-ին Զորան Ստրեզովսկին լրացուցիչ պարզաբանել է, որ, իր փոխանցմամբ, մի քանի դեսպանատներ միջամտել են՝ մեր համույթներին մեղադրելով մեր երկրում անջատողական գործունեություն իրականացնելու մեջ և առաջարկելով նրանց չհրավիրել փառատոնին։ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ն կտրականապես մերժում է իր արվեստագետներին վերագրվող այս մեղադրանքներն ու բնորոշումները։ 2023 թվականին արցախահայության բռնի տեղահանումից հետո կազմակերպության առաքելություններից է դարձել Արցախի մշակութային համույթների պահպանումը և նրանց մասնագիտական գործունեության շարունակականության ապահովումը։ Այս համույթները Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության կենդանի կրողներն են։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թվականի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիան կատարողական արվեստները ճանաչում է որպես այդ ժառանգության հիմնական բնագավառներից մեկը։ 2025 թվականին արցախյան արվեստագետները հաջողությամբ մասնակցել են Իտալիայում CIOFF-ի միջազգային փառատոնային ծրագրերին՝ արժանանալով բարձր գնահատականի և ստանալով պատվոգրեր։ CIOFF-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պաշտոնական գործընկերություն ունեցող և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում խորհրդատվական գործունեություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպություն է։ Արցախից բռնի տեղահանված արվեստագետներն արդեն զրկվել են իրենց բնական մշակութային միջավայրում ստեղծագործելու հնարավորությունից։ Նրանց միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցության սահմանափակումը՝ քաղաքական բնույթի մեղադրանքների հիմքով, լուրջ մտահոգություն է առաջացնում մշակութային իրավունքների հնարավոր խախտման առումով։ Կազմակերպությունն արդեն դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ խնդրելով ուսումնասիրել տեղի ունեցածի հանգամանքները և աջակցել արցախցի արվեստագետների մշակութային իրավունքների պաշտպանությանը։ WOFA-ի նախագահից պահանջվել է հայտնել միջամտած դեսպանատների անուններն ու ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը։ Նա խոստացել է լրացուցիչ մանրամասները տրամադրելլ։ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ն հայտարարում է, որ հետևողական է լինելու տեղի ունեցածի ամբողջական պարզաբանման և արցախցի արվեստագետների մշակութային իրավունքների պաշտպանության հարցում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

«Խորհրդային տարիներին հայ-ադրբեջանական սահմանազատում եղել է, հիմա ինչո՞ւ են նորից անում»
A1plus / 26 minutes ago

«Խորհրդային տարիներին հայ-ադրբեջանական սահմանազատում եղել է, հիմա ինչո՞ւ են նորից անում» (տեսանյութ)
A1plus / 26 minutes ago

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է
A1plus / 27 minutes ago

«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել
A1plus / 1 hour ago
Related coverage
Участие ансамблей Арцаха в фестивале в Вене отменено: организатор сообщил о вмешательстве нескольких посольств
Aravot / 35 minutes ago

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՆ ՈՒՐԻՇ ԷՐ․ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
168 Jham / 54 minutes ago

Participation of Artsakh Cultural Ensembles in the Vienna International Festival Cancelled; Organiser Reports Intervention by Several Embassies
Aravot / 1 hour ago

Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք
Factor.am / 1 hour ago