ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանի արժութային պահուստները բավարար են մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտը (2029 թվականի հունվար) ներմուծումն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմաթին։Նա հավելել է, որ չնայած առկա պայմաններին՝ երկիրը շարունակում է եկամուտ ստանալ նավթի արտահանումից, իսկ հետագայում ևս արժույթով ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ նախատեսված են:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի վերջին հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին՝ դա անվանելով «աննախադեպ մասշտաբի մեկուսացում», նա դաշնակիցներին հորդորել էր միանալ Վաշինգտոնին:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Որքա՞ն արժութային պահուստ ունի Իրանը. ԿԲ նախագահի պատասխանը
Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ չնայած առկա խնդրահարույց պայմաններին՝ երկիրը շարունակում է եկամուտ ստանալ նավթի արտահանումից։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Хуситы заявили об атаках на саудовские аэропорты и нефтяные объекты
Sputnik Armenia / 20 minutes ago

Ողբերգական վթար Երևան–Գյումրի ճանապարհին․ 2 զոհ կա, տուժածներից 4–ը երեխաներ են
Sputnik Armenia / 28 minutes ago

Один из логистических центров в Омске попал под атаку БПЛА, персонал эвакуирован - власти
Sputnik Armenia / 33 minutes ago

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց
Sputnik Armenia / 41 minutes ago
Related coverage

Իշխանության յուրացումն ամբողջացնելու նպատակով ՏԻՄ համակարգը «մաքրում» են չեզոք և ընդդիմադիր դեմքերից. Տիգրան Աբրահամյան
168 Jham / 9 minutes ago

Արտահերթ ընտրությունները շատ իրատեսական են. Էդմոն Մարուքյան
Shant News / 14 minutes ago

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Factor.am / 19 minutes ago

Հայաստանը Ֆրանսիայի կողքին է՝ ռասիզմի և ատելության դեմ պայքարում․ Փաշինյան
Alpha News / 21 minutes ago