Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ Կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնեն։ 2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն են իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։ Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել է, ինչը բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել, նույնիսկ սպառնում էին դիմել կտրուկ միջոցների փակելով ճանապարհներ, սակայն այս պահին ձեռնպահ են մնում, սպասում են տեսնելու թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։ Գյուղացիները նաև առաջարկում են, որ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այն տեղադրեն գյուղում Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ The post ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

«Կանխարգելիչ» ռեպրեսիաներ. Փաշինյանը պատրաստվում է նոր ընտրությունների. Սուրեն Սուրենյանց
Azg / 1 hour ago
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամներ
Azg / 7 hours ago
Բողոքի ցույցերը վերահսկելու համար Ֆրանսիայում 70.000 ոստիկան ու ժանդարմ կտեղակայվի
Azg / 8 hours ago

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ․ «Հրապարակ»
Azg / 9 hours ago
Related coverage

Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին
24TV / 24News / 1 hour ago

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
168 Jham / 4 hours ago

Լարված իրավիճակ Արտենի բնակավայրում՝ Զորավար Անդրանիկի նկարը դպրոցի պատից հեռացնելու շուրջ․ Shamshyan.com
Aravot / 4 hours ago

Ռուբինյանի հեգնանքը` Փաշինյանին. «Տեսեք, թե ոնց ենք «կործանում» արժեքները «300 դպրոց» ծրագրով»
24TV / 24News / 4 hours ago