«Ուսումնասիրում ենք հարցը, թե ինչ դիրքորոշում կունենանք՝ դեռևս անհայտ է», — Հանրային պաշտպանի աշխատակազմում ասում են կուսակցությունների արգելման գործի վերաբերյալ։ «Մեզ հայտնի է այս հարցը, ընթանում է դրա մշակումը, և եթե Հանրային պաշտպանը որոշում կայացնի կարծիք ներկայացնել, անպայման կներկայացնենք․․․ Իսկապես չունեմ պատասխան ավելիին, քան ասացի ձեզ։ Այս փուլում կոնկրետ որոշում կայացված չէ», — ասել է Թամար Գվարամաձեն «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե էլ որքան ժամանակ է անհրաժեշտ աշխատակազմին հարցը ուսումնասիրելու համար այն դեպքում, երբ հայցի հիմնական մասը հայտնի էր դեռ մի քանի ամիս առաջ։ Երեք ընդդիմադիր կուսակցությունների («Ազգային շարժում», «Լելո — Ուժեղ Վրաստան», «Կոալիցիա փոփոխությունների համար») լուծարման պահանջով «Վրացական երազանք»-ը Սահմանադրական դատարան էր դիմել 2025 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ՏԻՄ ընտրությունների անցկացումից մի քանի շաբաթ անց։ 2026 թվականի ապրիլի 20-ին հայտնի դարձավ, որ հայցին ավելանում էր «Ֆեդերալիստներ» ընդդիմադիր կուսակցությունը, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 14-ին «Վրացական երազանքում» հայտնեցին, որ ցանկին ավելացնում են «Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցությունը։ Ընթացիկ տարվա հոկտեմբերի 13-ին պարզ դարձավ, որ գործի քննությունը կսկսվի հոկտեմբերի 21-ին։ The post «Հարցը դեռ ուսումնասիրվում է»․ Օմբուդսմենի աշխատակազմը՝ ընդդիմադիր կուսակցությունների արգելման հայցի մասին appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Հարցը դեռ ուսումնասիրվում է»․ Օմբուդսմենի աշխատակազմը՝ ընդդիմադիր կուսակցությունների արգելման հայցի մասին
«Ուսումնասիրում ենք հարցը, թե ինչ դիրքորոշում... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Լարիի փոխարժեքն այսօր
AliQ Media / 10 hours ago

Մակա Բոճորիշվիլին Բաթումիում հյուրընկալել է Ուզբեկստանի ԱԳ նախարար
AliQ Media / 10 hours ago

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել
AliQ Media / 10 hours ago

Բոճորիշվիլին հանդիպել է Տաջիկստանի ԱԳ նախարարին
AliQ Media / 10 hours ago
Related coverage

Ախալքալաք-Կարծախ ճանապարհին երթևեկությունը կրկին պարալիզացված է, այս անգամ՝ քաղաքի մոտ
JNEWS / 7 hours ago

Россия готовит новые диверсии для дестабилизации Европы: ГУР
Akhaltskha.net / 8 hours ago

რუსთაველის სკვერის მშენებლობა დასასრულს უახლოვდება, თუმცა საკანალიზაციო სისტემის პრობლემა კვლავ რჩება
JNEWS / 9 hours ago

В Черном море затонуло судно, вероятно, пораженное дроном; есть погибший и пропавшие без вести
Akhaltskha.net / 9 hours ago