armenpress.am Ռուսաստանի դիվանագիտական սեփականության վերադարձի և երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հետ կապված հարցերի լուծումը կարևոր քայլ կլիներ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորման ճանապարհին և հնարավորություն կստեղծեր այլ թեմաների շուրջ երկխոսությունը շարունակելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ատլանտիկայի վարչության տնօրեն Ալեքսանդր Գուսարովը։ «Առայժմ պետք է ասել, որ մենք չենք զգում բավարար քաղաքական կամք մեր ամերիկացի գործընկերների կողմից, որոնք հաճախ փորձում են սյուժեները կապել տարածաշրջանային և միջազգային այլ՝ տվյալ խնդրին անմիջականորեն չառնչվող հարցերի հետ։ Դա մեզ չի վհատեցնում, մենք շարունակում ենք այս թեմային մոտենալու և այն լուծելու ուղիներ փնտրել, և մեզ համար ակնհայտ է, որ իմ նշած երկու խնդիրների լուծումը, մի կողմից, կարևոր գործոն կդառնար մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, իսկ մյուս կողմից՝ դուռ կբացեր մեր հարաբերություններին առնչվող այլ թեմաների շուրջ երկխոսությունը շարունակելու համար», – ասել է նա «Միջազգային կյանք» հանդեսին տված հարցազրույցում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post ՌԴ ԱԳՆ-ում նշել են ԱՄՆ-ի հետ դեպի հարաբերությունների կարգավորում տանող քայլերը | armenpress.am appeared first on Infocom .