Հայաստանը շարունակում է իր ներկայացվածությունը եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ոլորտի առանցքային կառույցներից մեկի ղեկավար մարմնում։ Հոկտեմբերի 22-ին Իսպանիայի Լաս Պալմաս դե Գրան Կանարիա քաղաքում կայացած Եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ասոցիացիայի (ENQA) գլխավոր ասամբլեայի ընթացքում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանն ընտրվել է ENQA-ի կառավարման