Մոսկվայի բոլոր չորս՝ Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանները փակվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման համար։ Այս մասին հայտնել են Ռոսավիացիայից, գրում է Meduza-ն : Շերեմետևո օդանավակայանում օդային տագնապ է հայտարարվել։ Ուղևորներին հորդորել են գնալ մոտակա անվտանգ գոտիներ և թաքստոցներ։ Դոմոդեդովո օդանավակայանում հայտարարել են, որ ժամանակավոր սահմանափակումների պատճառով «թռիչքների չվացուցակը ճշգրտվում է»։ Վնուկովո օդանավակայանը նույնպես հայտնել է փակման մասին՝ պարզաբանելով, որ այդ միջոցները պայմանավորված են անվտանգության նկատառումներով։ Ուղևորներին խորհուրդ է տրվել «պատրաստ լինել երկարատև սպասման», այդ թվում՝ ինքնաթիռների ներսում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը վերջին մի քանի ժամվա ընթացքում հայտնել է, որ ՌԴ մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է առնվազն 11 անօդաչու թռչող սարք։ Սեպտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր ավիաընկերություններին, որ Ռուսաստանի օդային տարածքը «դառնում է վտանգավոր», քանի որ «Ռուսաստանի երկնքում անօդաչու սարքեր են հայտնվելու այնպես, որ ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ»։ Նա հավելել էր, որ Ուկրաինան «քաղաքացիական ավիացիային որպես այդպիսին չի սպառնում», սակայն ուկրաինական անօդաչուների հարձակումների պատճառով «Ռուսաստանի օդային տարածքը փաստացի փակվելու է»։ Վլադիմիր Պուտինը Զելենսկիի խոսքերն անվանել էր «պետական ահաբեկչության հայտ»։ «Եթե նման ողբերգություններ տեղի ունենան, մենք կգտնենք պատասխան տալու միջոցը»,- հայտարարել էր Պուտինը։ Վերջին երկու ամիսների ընթացքում Մոսկվայի օդանավակայանները բազմիցս փակվել են ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։ Դրա հետևանքով տասնյակ չվերթներ են հետաձգվել, իսկ որոշ դեպքերում օդանավակայաններում քաոսային իրավիճակ է ստեղծվել։ Հոկտեմբերի կեսերին լրագրող Սայմոն Շուստերը գրել էր, որ Ուկրաինայի՝ Ռուսաստանում օդանավակայանների աշխատանքը կաթվածահար անելուն ուղղված արշավը «նոր է սկսվում»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
Մոսկվայի բոլոր չորս՝ Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանները փակվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման համար։ Այս մասին հայտնել են Ռոսավիացիայից, գրում է Meduza-ն: Շերեմետևո օդանավակայանում օդային տագնապ է հայտարարվել։ Ուղևորներին հորդորել են գնալ մոտակա անվտանգ գոտիներ և թաքստոցներ։ Դոմոդեդովո օդանավակայանում հայտարարել են, որ ժամանակավոր սահմանափակումների պատճառով «թռիչքների չվացուցակը ճշգրտվում է»։ Վնուկովո օդանավակայանը նույնպես հայտնել …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
Factor.am / 18 minutes ago

Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
Factor.am / 29 minutes ago

Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
Factor.am / 41 minutes ago

COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
Factor.am / 46 minutes ago
Related coverage

Թուրքիայում հերթական քաղաքապետն է ձերբակալվել
Aravot / 14 minutes ago

Էմանուել Մակրոնը քննադատել է Թրամփին և հայտարարել, որ Ֆրանսիան չեն գրավել «մուսուլման ներգաղթյալների հորդաները»
168 Jham / 14 minutes ago

Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է
24TV / 24News / 15 minutes ago

Մալոֆեևը բրիտանական հեռուստատեսությամբ կոչ է արել Պուտինին միջուկային ռումբ նետել Ուկրաինայի վրա՝ արևմտյան զենքի մատակարարումները դադարեցնելու համար
168 Jham / 18 minutes ago