Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հոկտեմբերի 23-ին ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Որոշումն ընդունվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, որի ընթացքում ներկայացվել է նաև 2026 թվականի դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքը։ Նիստում հաստատվել է հիմնադրամի միջանկյալ հաշվետվությունը և քննարկվել են առաջիկա անելիքները։ ՀՌՀ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Հոկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են հիմնադրամի տնօրեն Վահագն Թևոսյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման վարչության պետ Լիլյա Աֆրիկյանը։ Նիստի ընթացքում ներկայացվել է հիմնադրամի 2026 թվականի դրամաշնորհային ծրագրի կազմակերպման և իրականացման ընթացքի վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունը։ Քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունը։ Խորհրդի որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նիստի ընթացքում հաստատվել է հիմնադրամի 2026 թվականի միջանկյալ հաշվետվությունը և քննարկվել են առաջիկա անելիքները»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
Factor.am / 17 minutes ago

Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
Factor.am / 28 minutes ago

Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
Factor.am / 40 minutes ago

COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
Factor.am / 45 minutes ago
Related coverage

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

«Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուին դո՞ւր է գալիս էս ամենը, բոլորն իրար հետ բարև-բարլուս ունեն»․ Անդրանիկ Գևորգյան
Aravot / 22 minutes ago

Այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները. Արման Աբովյան
168 Jham / 23 minutes ago

ՀՀ իշխանությունը պրիմիտիվ հույս է ունեցել, որ կկարողանա ճեղքում մտցնել ԵԱՏՄ–ում. քաղաքագետ
Sputnik Armenia / 24 minutes ago