Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ` երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով։ Քաղաքաշինության կոմիտեում հոկտեմբերի 23-ին հյուրընկալել են COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի (Հաբիթաթ) պատվիրակությանը։ Կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը, ողջունելով Հաբիթաթի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրֆան Ալիին և միջտարածաշրջանային խորհրդական Կատյա Շեֆերին, ընդգծել է քաղաքաշինության ոլորտում համատեղ օրակարգն ընդլայնելու և համագործակցությունը խորացնելու կարևորությունը։ Կողմերն առանցքային են համարել ՀՀ տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծի առաջադրանքի մշակման շրջանակում Հաբիթաթի աջակցությունը և բուն փաստաթղթի մշակման ուղղությամբ հետագա համագործակցությունը։ Քննարկվել է նաև քաղաքաշինության ոլորտի իրավական կարգավորումների՝ ներառյալ «Քաղաքաշինության մասին» օրենքի ամբողջական վերանայման նպատակով փորձագիտական աջակցության տրամադրման հարցը։ Էրֆան Ալին վստահություն է հայտնել, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի Հաբիթաթի գրասենյակի հիմնումը կմեծացնի համագործակցության շրջանակը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ Գյումրիի ոչ հիմնական շինությունների հարցի լուծման հնարավորությանը, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը և արհեստական բանականության գործիքների կիրառման նպատակով փորձագիտական աջակցությանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ
` երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով։ Քաղաքաշինության կոմիտեում հոկտեմբերի 23-ին հյուրընկալել են COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի (Հաբիթաթ) պատվիրակությանը։ Կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը, ողջունելով Հաբիթաթի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրֆան Ալիին և միջտարածաշրջանային խորհրդական Կատյա Շեֆերին, ընդգծել է քաղաքաշինության […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

COP17․ Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց, առողջ սննդի և կենսաբազմազանության կապը
Shant News / 19 minutes ago

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Shant News / 30 minutes ago

ՀԱՊԿ-ը կհեռացնի՞ Հայաստանին․ ի՞նչ սպասել նոյեմբերի 11-ին
Shant News / 41 minutes ago

ՀԱՊԿ-ն կարո՞ղ է հեռացնել Հայաստանին․ ի՞նչ սպասել նոյեմբերի 11-ին
Shant News / 49 minutes ago
Related coverage

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

«Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուին դո՞ւր է գալիս էս ամենը, բոլորն իրար հետ բարև-բարլուս ունեն»․ Անդրանիկ Գևորգյան
Aravot / 23 minutes ago

Այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները. Արման Աբովյան
168 Jham / 24 minutes ago

ՀՀ իշխանությունը պրիմիտիվ հույս է ունեցել, որ կկարողանա ճեղքում մտցնել ԵԱՏՄ–ում. քաղաքագետ
Sputnik Armenia / 26 minutes ago