Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից 20-ը Անթալիայում կկայանա ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովը (COP31)։ Միջազգային այդ միջոցառման անվտանգությունն ապահովելու համար, ըստ նախարարի, ներգրավվելու է 26.000 աշխատակից։ Նախարար Չիֆթչին լրագրողներին նաև հատնել է, որ COP31-ի շրջանակներում սպասվում է շուրջ 100 պետության ղեկավարի, մոտ 400 նախարարի և մոտ 20.000 պատվիրակի մասնակցություն։ Օրական այցելուների թիվը նախատեսվում է 100.000։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը (AFAD) կներգրավի 15 մեքենա և 120 աշխատակից, իսկ առողջապահության նախարարությունը՝ 110 շտապօգնության մեքենա և 300 բուժաշխատող։ Չիֆթչին նաև նշել է, որ ցույցերին թույլտվություն տալու իրավասությունը ներքին գործերի նախարարությունից փոխանցվել է Անթալիայի նահանգապետարանին։ Դիմումները կընդունվեն էլեկտրոնային համակարգով, իսկ ցույցերի վայրերն ու անվտանգության միջոցառումները կորոշի նահանգապետարանը։ Նախարարն հիշեցրել է, որ հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը անցել է առանց խնդիրների։ Աղբյուր՝ TRT Haber The post Թուրքիա կմեկնեն շուրջ 100 նախագահներ և 400 նախարարներ appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիա կմեկնեն շուրջ 100 նախագահներ և 400 նախարարներ
Անթալիայում պատրաստվում են ՄԱԿ-ի COP31 համաժողովին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Bakü’de tutulan Ermeni esirlere Fransa’nın Nice kentinin “Onursal Vatandaşı” unvanı verilebilir
Ermenihaber / Oct 23

Ուղեղների արտահոսք Թուրքիայից. 1-ին տեղում Գերմանիան է
Ermenihaber / Oct 23

Թուրքիան սոցցանցում ծախսած ժամանակով համաշխարհային միջինից բարձր է
Ermenihaber / Oct 23

Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել
Ermenihaber / Oct 23
Related coverage

Պուտինը կոշտ է խոսում Փաշինյանի հետ. Հայաստանին ծանր ապագա է սպասվում
Alpha News / 19 minutes ago

Աճող տնտեսության աղքատ քաղաքացիները. Համաշխարհային բանկի անհարմար թվերը
1in.am / 20 minutes ago

Հայաստանում ցեմենտի դեֆիցիտը չի վերացել. բնակարաններն ավելի կթանկանա՞ն
Sputnik Armenia / 23 minutes ago

Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են Երևանում
24TV / 24News / 25 minutes ago