«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է այն մասին, թե ինչպիսին կցանկանար մնալ ֆուտբոլասերների ապագա սերունդների հիշողության մեջ։ Արգենտինացի լեգենդը, որն իր փառահեղ կարիերայի ընթացքում նվաճել է թե՛ Աշխարհի գավաթը, և թե՛ անհաշիվ անհատական ու թիմային տիտղոսներ, անդրադարձել է իր անցած ճանապարհին և այն սկզբունքներին, որոնցով առաջնորդվել է ամբողջ կարիերայի ընթացքում։ Անդրադառնալով իր թողած ժառանգությանը՝ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը նշել է. «Ինչպիսի՞ն կցանկանայի, որ ինձ հիշեին։ Որպես մեծ մարզիկի, ով միշտ պայքարել է իր նպատակներին հասնելու և երազանքներն իրականություն դարձնելու համար։ Երբեմն ինձ հաջողվում էր հասնել ուզածիս, երբեմն՝ ոչ, բայց ես երբեք չեմ դադարել փորձել հաղթել այն ամենը, ինչ եղել է իմ առջև», — Մեսսիի խոսքերն է մեջբերում All About Argentina-ն X սոցիալական ցանցում։ Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» համակարգում էր 2000 թվականից, իսկ ակումբի հիմնական թիմում հանդես է եկել 2004-ից 2021 թվականներին։ Կատալոնական գրանդի կազմում արգենտինացին նվաճել է 35 տիտղոս, այդ թվում՝ 10 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն և 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող։ Աղբյուրը՝ Armsport.am : –00—ՅՄ The post Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա
24TV / 24News / 3 minutes ago

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան
24TV / 24News / 13 minutes ago

Հոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրը
24TV / 24News / 25 minutes ago

Մոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»
24TV / 24News / 33 minutes ago
Related coverage

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
ArmLur / Zhoghovurd / 29 minutes ago

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
168 Jham / 54 minutes ago

Гамлет Манукян стал чемпионом мира по спортивной гимнастике в Нидерландах
Sputnik Armenia / 1 hour ago

Համլետ Մանուկյանը Նիդերլանդներում հռչակվել է աշխարհի չեմպիոն
Alpha News / 1 hour ago