COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարն այսօր երիտասարդական էր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այցելել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ծանոթանալու տաղավարային միջոցառումներին: Տաղավարում, մասնավորապես, ներկայացվել է Գյումրու երիտասարդական կենտրոնի «Թղթի երկրորդ կյանքը» նախաձեռնությունը, որի առանցքում Հայաստանի էնդեմիկ բույսերն ու կենդանիներն էին: Տաղավարի այցելուները հնարավորություն ունեն նաև ծանոթանալու ԿԳՄՍՆ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթող նախագծերից երկուսին՝ «Մեղրամոմե բուժիչ վիրակապեր» և «Գազատար խողովակի գազի արտահոսք հայտնաբերող ռոբոտ» նախագծերին: Նախարարի տեղակալ Քրիստինե Թաթարյանը երիտասարդ հեղինակներից հետաքրքրվել է ծրագրերի իրականացման ընթացքով, դրանց շարունակականության ապահովման հնարավորություններով՝ ընդգծելով, որ նախագծերը կարևոր դեր կարող են ունենալ նաև հանրային կյանքում: Նախարարի տեղակալը հետևել է նաև «Արարատ» երիտասարդական կենտրոնի «I promise…» նախագծին, ծանոթացել «Մատնահետք թիմ» սոցիալական ձեռներեցության ծրագրին, որի շրջանակում երիտասարդները թղթի և կտորի թափոններից տարբեր իրեր են պատրաստում։ Տաղավարում իրենց ծրագրերն են ներկայացրել նաև Արթիկի և Արմավիրի երիտասարդական կենտրոնները: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ հետևել է նաև «Հզորացնելով հաջորդ սերնդին. երիտասարդական առաջնորդություն՝ սահմաններից դուրս» պանելային քննարկմանը, որին մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ, հետազոտողներ: ԿԳՄՍ նախարարության տաղավարում երիտասարդության թեման կներկայացվի նաև հոկտեմբերի 24-ին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ի «Կանաչ գոտում» երիտասարդները ներկայացրել են իրենց նորարարական ծրագրերը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե գյուղացին չգա շուկա, մենք ո՞նց պետք ա անենք. առևտրական
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

Եթե գյուղացին չգա շուկա, մենք ո՞նց պետք ա անենք. առևտրական
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում
ArmLur / Zhoghovurd / 53 minutes ago
Related coverage

ՀԱՊԿ-ն կարո՞ղ է հեռացնել Հայաստանին․ ի՞նչ սպասել նոյեմբերի 11-ին
Shant News / 15 minutes ago

Որոշ դպրոցներում համակարգիչների խնդիր կա․ Վանո Կարապետյան
Yerkir / 52 minutes ago

Իրավաբանը վիճարկել է Արթուր Դանիելյանի տեսակցությունների արգելքի հիմնավորվածությունը
PanArmenian / 1 hour ago

Հունաստանն արգելեց մինչև 15 տարեկանների մուտքը սոցցանցեր
Shant News / 1 hour ago