COP17-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) գլխավոր գործադիր տնօրեն Դիեգո Մեսա Պույայի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարարը: «Քննարկել ենք Հայաստանի և հիմնադրամի համագործակցության ընդլայնման, կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական միջոցների մոբիլիզացման և ազգային առաջնահերթություններին համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Ընդգծել եմ, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել կանխատեսելի, բավարար և հասանելի ֆինանսավորում՝ համաշխարհային հանձնառությունները վերածելով գործնական արդյունքների։ Անդրադարձել ենք նաև Երևանում կենսաբազմազանության մոնիթորինգի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման նախաձեռնությանը՝ կարևորելով նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, տվյալների հավաքագրումն ու երկրների կարողությունների զարգացումը։ Շնորհակալություն եմ հայտնել հիմնադրամին՝ Հայաստանի հետ երկարամյա գործընկերության և COP17-ի նախագահության նախաձեռնություններին աջակցելու համար՝ վերահաստատելով համագործակցությունը համաժողովից հետո ևս շարունակելու մեր պատրաստակամությունը»,- ասվում է գրառման մեջ։ —00—ՄԱ The post Քննարկվել են ՀՀ-ի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի համագործակցության ընդլայնման հնարավորությունները appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել են ՀՀ-ի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է
24TV / 24News / 17 minutes ago

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել - 24News
24TV / 24News / 37 minutes ago

Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը
24TV / 24News / 42 minutes ago

Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան
24TV / 24News / 45 minutes ago
Related coverage

«Իշխանությունը փորձելու է արագ գնալ արտահերթ ընտրությունների»․ Նարեկ Կարապետյան
Aravot / 11 minutes ago

Վարչապետը կարևորել է հանրային ներդրումային ծրագրերի արդյունավետ կառավարումը
Public Television of Armenia — 1Lurer / 11 minutes ago

Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կարևոր է. Արցախի ԱԺ | Երկիրն այսօր 23․10.2026 | 18։00
Yerkir / 15 minutes ago

More Armenian Oppositionists Arrested Ahead Of Local Election
Azatutyun / 18 minutes ago