87 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի նկարիչ-գրաֆիկ, նկարազարդող, ծաղրանկարիչ, մուլտիպլիկատոր, դերասան, «Ոզնի» երգիծական ամսագրի գլխավոր նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Իրինա Աբրոյանը։ Վլադիմիր Աբրոյանի ինքնակենսագրությունը, դիմանկարն ու ծաղրանկարներից յոթը զետեղված են Թուրինի Հումորի միջազգային կենտրոնի «Ծաղրանկարի միջազգային հանրագիտարանում»։ Ծաղրանկարչի աշխատանքները տեղ են գտել նաև Գաբրովոյի «Ծաղրանկարի համաշխարհային անթոլոգիայում»։ Երկար տարիներ աշխատակցել է «Ոզնի երգիծաթերթին»։ Մասնակցել է ցուցահանդեսների Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Բրազիլիայում, Կուբայում, Հոլանդիայում։ Վլադիմիր Աբրոյանի աշխատանքները տպագրվել են «Ոզնի» ամսագրում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, ինչպես նաև՝ նախկին ԽՍՀՄ-ի մի շարք ամսագրերում ու թերթերում, այդ թվում՝ «Կրոկոդիլը», «Նեդելյան», «Օգոնյոկը», «Սմենան», «Սովետսկի սոյուզը», «Moscow News»-ը, «Լիտերատուրնայա գազետան», «Սովետսկի սպորտը», «Ֆուտբոլը», նաև ԳԴՀ-ի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Լիբանանի ամսագրերը։ –00—ՅՄ The post Կյանքից հեռացել է նկարազարդող, ծաղրանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կյանքից հեռացել է նկարազարդող, ծաղրանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ Աբիսողոմոնյան
24TV / 24News / 14 minutes ago

Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակը
24TV / 24News / 24 minutes ago

Հռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվել
24TV / 24News / 40 minutes ago

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ են
24TV / 24News / 49 minutes ago
Related coverage

Արտահերթի դեպքում նորից ամեն մեկն ասելու է՝ կինոյի տղեն ես եմ, կսպանեմ դևին, ու Փաշինյանը 72% կստանա
Pastinfo / 1 hour ago

«Մեկը երկուսի համար». Պարոնյանի անվան թատրոնում առաջնախաղ է սպասվում
1in.am / 1 hour ago

«Ինձ նախագծել, կառուցել է այս մթնոլորտը, Երևան քաղաքը»․ Դավիթ Մուրադյանի ճանապարհը գրականության, կինոյի և հիշողության միջով
A1plus / 4 hours ago

«Ինձ նախագծել, կառուցել է այս մթնոլորտը, Երևան քաղաքը»․ Դավիթ Մուրադյանի ճանապարհը գրականության, կինոյի և հիշողության միջով
Aravot / 8 hours ago