Փարիզի արևմուտքում գտնվող Իվելին դեպարտամենտում տղամարդը մեքենայից կրակ է բացել անցորդների վրա՝ սպանելով մեկին և վիրավորելով չորսին, հաղորդում է BFMTV-ն։ Կասկածյալը ձերբակալվել է։ Նա սկսել է կրակել տեղական ժամանակով ժամը 10:30-ից կարճ ժամանակ անց՝ Տրապ և Կուանյեր քաղաքների միջև ընկած մայրուղով մեքենա վարելիս։ Նրան ձերբակալել են խանութի կայանատեղիում։ BFMTV-ի աղբյուրների համաձայն՝ նա 39 տարեկան է, և ոստիկանությունը պարզել է նրա ինքնությունը։ 26-ամյա տղամարդ մահացել է։ Վիրավորների թվում է 12-ամյա մի աղջիկ։ Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը միջադեպը հետաքննում է սպանության և սպանության փորձի հոդվածներով։