Հորդանանի հարավում՝ Կարակի նահանգի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հորդանանյան Al-Mamlaka հեռուստաալիքը։ Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ Համուդ եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, շուրջ տասը մարդ վիրավորվել է։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է Աղբյուրի տվյալներով՝ զինված տղամարդիկ դուրս են եկել ավտոմեքենայից և կրակ բացել Համուդ եկեղեցում անցկացվող հուղարկավորության ժամանակ։ –00—ՅՄ The post Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր appeared first on 24News .