Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 12-ին։ Թաիրովի տարածքում նրանք ձերբակալեցին և իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ բաժին տեղափոխեցին երեք տղամարդու։ «Օպել» մակնիշի մեքենան, որի մեջ իրավապահները նկատել էին ներարկիչ, կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։ Ուղևորներից մեկի՝ Թաիրովի բնակիչ 59-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց սուբուտեքսի նմանվող հաբ։ Հետագա միջոցառումներով հիմնավորվեց համայնքային ոստիկանների օպերատիվ տեղեկությունը, որ հենց նա էր փորձում մյուս երկուսին իրացնել թմրանյութը՝ ինչի դիմաց արդեն ստացել էր 20 հազար դրամ։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 15-ին կատարված խուզարկություններով «Օպելում» հայտնաբերվել է կոտրված երկու սրվակ, դեղահաբ և թմրանյութի նմանվող հեղուկով ներարկիչ, իսկ 59-ամյա տղամարդու տանը՝ չմշակված ափիոն, մոտ 28 գրամ մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր։ Տղամարդը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Shant News / 11 minutes ago

Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ
Shant News / 22 minutes ago

Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները
Shant News / 36 minutes ago

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի հետ
Shant News / 43 minutes ago
Related coverage

Չենք կարող վարդագույն ակնոցով նայել իրավիճակին.Աշոտ Մելիքյան
Aravot / 8 minutes ago

Բողոքի հսկայական ալիք է սպասվում ամբողջ Եվրոպայում #ցույցեր #5tv
5TV Armenia / 20 minutes ago

Իշխանամերձ Կարեն Կարապետյանին պատկանող MLLIndustrial-ի ավտոբուսն է կողաշրջվել.հնդիկները գրանցվա՞ծ են
Panorama / 28 minutes ago

Շիկահողից Երևան․ երկու արջերի ճամփորդությունը՝ հանուն անտառի
CivilNet / 32 minutes ago