Ֆրանսիական «Mirage 2000D» կործանիչի վթարի հետևանքով զոհված օդաչուներից մեկը հայ էր։ «Խոր ցավով տեղեկացանք փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանի և լեյտենանտ Կանտեն Կլիսի մահվան մասին, ովքեր զոհվել են մարտական թռիչքի ընթացքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցություն է հայտնում երկու զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Ֆրանսիայի օդային և տիեզերական ուժերի ողջ անձնակազմին»,- նշված է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող «Mirage 2000D» տիպի երկտեղանի կործանիչ-ռմբակոծիչը կործանվել է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Նանսի քաղաքի և «Նանսի-Օշե» ավիաբազայի մերձակայքում։ Միջադեպը տեղի է ունեցել բարդ եղանակային պայմաններում իրականացվող պլանային գիշերային ուսումնավարժական թռիչքի ժամանակ։ Ըստ հաղորդումների՝ ինքնաթիռում գտնվել են 27-ամյա օդաչուն և 44-ամյա սպան, որը պատասխանատու էր սպառազինության համակարգերի համար։ Անձնակազմի երկու անդամներն էլ զոհվել են, քանի որ չեն հասցրել կատարել կատապուլտում (ինքնաթիռից վթարային դուրս նետում)։ –00—ՅՄ The post Ֆրանսիական «Mirage 2000D» կործանիչի վթարի հետևանքով զոհված օդաչուներից մեկը հայ է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիական «Mirage 2000D» կործանիչի վթարի հետևանքով զոհված օդաչուներից մեկը հայ է
Ֆրանսիական «Mirage 2000D» կործանիչի վթարի հետևանքով զոհված օդաչուներից մեկը հայ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը
24TV / 24News / 6 minutes ago

Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան
24TV / 24News / 9 minutes ago

Փաշինյանը թող գնա արտահերթի, իսկ ընդդիմությունն իր հետ գործարքի չի գնա. Սարգսյան
24TV / 24News / 10 minutes ago

Առափի գյուղում բնակարանային գողությունը բացահայտվել է․ գողոնը հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է
24TV / 24News / 15 minutes ago
Related coverage

ԴԻՏԵ՛Ք FACTOR TV-Ի ԲԱՆԱՎԵՃԸ՝21:00-ԻՆ
Factor.am / 4 minutes ago

Բեյջի թելից գումար թռցնողների թիմակիցները թող պարզեն իրենց չարաշահումները. Աբրահամյան
Pastinfo / 4 minutes ago

Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է․ դեսպանատնից ստացված գրության մեջ մեր մշակութային խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր»
168 Jham / 5 minutes ago

Բոլորն էլ գիտեն, որ Սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջով է․ Կարապետյան
Aravot / 9 minutes ago