Կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը։ «Փաստինֆո» -ի հետ զրույցում Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսն ասաց, որ Ստեփան Ասատրյանը ոչ միայն չի հեռացել եկեղեցուց, այլ նաև ոստիկաններն են շարունակում հսկողությունը եկեղեցու տարածքում։ «Մենք պատրաստվում ենք հանդիպել փաստաբանների հետ, որպեսզի հասկանանք այս վճռի հետևանքները, հասկանանք, թե այս վճիռն ինչ է մեզ տալիս։ Բացառված չէ, որ իրենք բողոքարկեն այս որոշումը Վճռաբեկ դատարան, այսինքն՝ հանգամանքները տարբեր են, ու մենք պետք է հասկանանք մեր անելիքները։ Իհարկե, նա չի ազատել վանքը, ոստիկաններն էլ 24-ժամյա հսկողության ներքո են պահում իրեն։ Փաստացի, դատարանը նրանց հայցը կարճել է՝ համարելով դա Հայ եկեղեցու ներքին գործ։ Բայց նաև Մայր Աթոռի կողմից է հայց ներկայացված նրանց դեմ՝ Հովհաննավանքն ու Մայր Աթոռին պատկանող տներն ազատելու պահանջով։ Այդ հայցով դեռ քննարկում չի եղել և վճիռ չի կայացվել։ Հիմա մենք պիտի հասկանանք, թե այս վճռից ինչ է բխում»։ Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի՝ կարգալույծ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տեր Թադե) կարգալույծ հռչակելու մասին Վեհափառի տնօրինությունն անվավեր ճանաչելու հարցը դատական քննության ենթակա չէ։ Դատարանն այդ հիմքով կարճել է գործերի վարույթները՝ վերացնելով Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի, և Թախմազյանի՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։ —00—ՄԱ The post Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը
24TV / 24News / 6 minutes ago

Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան
24TV / 24News / 9 minutes ago

Փաշինյանը թող գնա արտահերթի, իսկ ընդդիմությունն իր հետ գործարքի չի գնա. Սարգսյան
24TV / 24News / 11 minutes ago

Առափի գյուղում բնակարանային գողությունը բացահայտվել է․ գողոնը հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է
24TV / 24News / 16 minutes ago
Related coverage

Իմ համբերությունը կհատնի. Առաքել սրբազանը զայրացավ Արման Սարոյանի պարտության մասին հարցից
Aravot / 27 minutes ago

Կրակոցներ Հորդանանի եկեղեցիներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Sputnik Armenia / 53 minutes ago

Դարերով ձեւավորված եկեղեցական կանոնները հնարավոր չէ -1-2 ամսում փոխել.Գեւորգ Դանիելյան
Aravot / 1 hour ago

3 կարճված գործ և դատական պաշտպանության չլուծված խնդիրը
1in.am / 1 hour ago