Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 0-4 հաշվով պարտվել է նիդեռլանդական «AZ Alkmaar»-ին: Երևանյան ակումբում սակայն հաղթանակի հույսը չի մարում: Դեռ հինգ հանդիպում կա առջևում: Նոյեմբերի 6-ին եվրագավաթային հաջորդ խաղում «Արարատ–Արմենիան» ուժերը կչափի «Տորենշե»-ի հետ: