Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կկենտրոնանան Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման վրա՝ խաղաղության հաստատումից հետո, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահը ուրվագծեց բանակցությունների թեման, այն երկու երկրների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգային հարցն է՝ խաղաղ կարգավորման հասնելուց հետո», – ասել է նա։