Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 12-ին։ Թաիրովի տարածքում նրանք ձերբակալեցին և իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ բաժին տեղափոխեցին երեք տղամարդու։ «Օպել» մակնիշի մեքենան, որի մեջ իրավապահները նկատել էին ներարկիչ, կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։ Ուղևորներից մեկի՝ Թաիրովի բնակիչ 59-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց սուբուտեքսի նմանվող հաբ։ Հետագա միջոցառումներով հիմնավորվեց համայնքային ոստիկանների օպերատիվ տեղեկությունը, որ հենց նա էր փորձում մյուս երկուսին իրացնել թմրանյութը՝ ինչի դիմաց արդեն ստացել էր 20 հազար դրամ։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 15-ին կատարված խուզարկություններով «Օպելում» հայտնաբերվել է կոտրված երկու սրվակ, դեղահաբ և թմրանյութի նմանվող հեղուկով ներարկիչ, իսկ 59-ամյա տղամարդու տանը՝ չմշակված ափիոն, մոտ 28 գրամ մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր։ Տղամարդը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
20 հազար դրամի դիմաց փորձել է թմրանյnւթ իրացնել․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

COP17-ի «Կանաչ գոտում» երիտասարդները ներկայացրել են իրենց նորարարական ծրագրերը
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

ՔՊ-ն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում կրկին առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը․ ով է նա
ArmLur / Zhoghovurd / 46 minutes ago

Նոր թունել Դիլիջանում․ Հանրային ներդրումային կոմիտեն մի շարք ծրագրեր է հաստատել
ArmLur / Zhoghovurd / 59 minutes ago

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության․ ԱՆ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Աշխատակազմին աշխատավարձ տալու համար եթե մարդուն ձերբակալում են՝ ծաղրանքի առարկան այլ կողմն է
168 Jham / 20 minutes ago

«Գործողություններ հանուն բնության». ի՞նչի մասին են վկայում Հայաստանի վիճակագրական տվյալները COP17-ի մեկնարկին
Aravot / 20 minutes ago

Աշխատատեղերի «աճ»՝ կես դրույքներով ու հնդիկներով. Ինչպես են ձևավորվում Փաշինյանի թվերը
168 Jham / 24 minutes ago

Ոսկու գինը սկսել է նվազել. ինչ արժե ոսկին Հայաստանում
News.am / 24 minutes ago