Իտալիայի հատուկ ծառայությունները չեն գտել որևէ ապացույց անկարգությունների կազմակերպման գործում ենթադրյալ արտաքին միջամտության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է La Repubblica-ն՝ հղում անելով Իտալիայի հետախուզության և ներքին անվտանգության գործակալության (AISI) ղեկավար Բրունո Վալենսիզեին։ Ըստ թերթի՝ Վալենսիզեն խորհրդարանական անվտանգության հարցերի հանձնաժողովին (Copasir) ուղղված հայտարարության մեջ նշել է, որ ներկայում չկան ապացույցներ ցույցերի կազմակերպման գործում արտաքին միջամտության վերաբերյալ։ AISI-ն, սակայն, չի հերքում, որ արտաքին ուժերը կարող էին միանալ արդեն ձևավորված բողոքի ցույցերին՝ դրանք ուժեղացնելու համար։ Հոկտեմբերի 16-ին Իտալիայում բողոքի ալիք է բարձրացել Ջորջիա Մելոնիի կառավարության քաղաքականության դեմ։ Առանձին միջադեպեր են գրանցվել Հռոմում, Թուրինում և Բոլոնիայում։ Բողոքի ցույցերը շաբաթավերջին շարունակվել են նաև Միլանում, որտեղ տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվել է 200 մարդ։ Երկու օրվա ընթացքում վիրավորվել է ավելի քան 100 իրավապահ։ Unimpresa հետազոտական կենտրոնի տվյալներով՝ Իտալիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցերի և անկարգությունների մեկ օրը պատճառել է մինչև 1,6 միլիոն եվրոյի տնտեսական վնաս։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իտալիան հերքում է օտարերկրացիների կողմից անկարգությունների կազմակերպման մասին լուրերը ․ La Repubblica

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

ՀԱՊԿ ի անդամակացության հարցն ու ՌԴ-ի հորդորը #abcmedia #abcլուրեր
ABC Media / 5 minutes ago

Վիրահատում են՝ առանց ցավազրկման. սարսափելի մանրամասներ շների ստերջացման մասին
ABC Media / 35 minutes ago

Սիսիանի անտառներում երեխաներ են կորել ու հայտնաբերվել
ABC Media / 52 minutes ago

Ռ․ Քոչարյանի կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկելու ենք․ փաստաբան
ABC Media / 1 hour ago
Related coverage

На встрече с Владимиром Путиным риторика Пашиняна может измениться: Дмитрий Солонников
Alpha News / 5 minutes ago

Փաշինյանը նոր ընտրության կարող է գնալ, Սահմանադրության հարցից է կախված նրա քաղաքական ապագան
24TV / 24News / 5 minutes ago

Փաշինյանի ու Ալիևի ձեռքում պատանդ չէ հայ ժողովուրդը. շանտաժին ու ճնշմանը չի տրվելու ընդդիմությունը
5TV Armenia / 10 minutes ago

«Ռոսատոմի» ընտրությունը կարող է Հայաստանին մեկ դարով պահել Մոսկվայի ազդեցության ներքո
1in.am / 20 minutes ago