Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել։ Այս մասին 24News -ին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք՝ այսօր Երևանի Աճառյան փողոցում «Hyundai» մակնիշի ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 11 մարդ էր տուժել, բոլորը՝ օտարերկրացիներ։ Տուժածներից 7-ը տեղափոխվել էին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, մյուսները՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։ Հասմիկ Անտոնյան —00—ՄԱ The post Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Կյանքից հեռացել է նկարազարդող, ծաղրանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
24TV / 24News / 20 minutes ago

Քննարկվել են ՀՀ-ի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24TV / 24News / 27 minutes ago

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
24TV / 24News / 32 minutes ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին
24TV / 24News / 38 minutes ago
Related coverage
Առաջատար գիտնական Ալեքսեյ Ռակշան դասախոսությամբ հանդես կգա Երևանում
Armenian Business News (ABNews) / 13 minutes ago

Ռումինիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից հետո ևս մեկ նավ է խորտակվել․ 1 նավաստի զոհվել է, 3-ը՝ անհետ կորել
168 Jham / 13 minutes ago

Հայ օդաչու է զոհվել Ֆրանսիայում
ABC Media / 13 minutes ago

Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
Factor.am / 14 minutes ago