2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի տնտեսական աճի և բարգավաճման համար։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) քաղաքականության գծով գլխավոր պատասխանատու Քերոլայն Վիկն այս շաբաթ այցելեց Հայաստան՝ քննարկելու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։ ՀՀ կառավարության պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին առևտրային կապերի ամրապնդման, ներդրումների ընդլայնման և ամերիկյան ու հայկական ընկերությունների համար նոր հնարավորությունների ստեղծմանը վեաբերող հարցեր։ —00—ԼԱ The post ԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները appeared first on 24News .