Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ներկայացուցիչների զեկույցում նշվում է գազի գնի հնարավոր 69 տոկոս թանկացման մասին։ Նիկոլ Փաշինյանը երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ չի կարող երաշխիքներ տալ գազի գնի փոփոխության վերաբերյալ։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ABC Media -ի հետ զրույցում նշեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացրած կանխատեսմանը պետք է լուրջ վերաբերվել։ Անդրադառնալով Փաշինյանի այն դիտարկմանը, թե նախորդ 6 տարում գազի գինը երկու անգամ փոխվել է, բայց քաղաքացիները չեն զգացել թանկացումը՝ Մանասերյանն ասաց, որ Կառավարությունը պետք է բացատրի՝ ինչպես է դա հաջողվել։ Նախ Կառավարությունը պարտավոր էր դրա մասին տեղեկացնել ազգաբնակչությանը, քաղաքացիներին, ինչը չի արել, և դա բնավ հպարտանալու առիթ չէ, այլ, կարծում եմ, շատ մեծ բացթողում է, և երկրորդը՝ պետք է այդ դեպքում մատնանշի, թե հատկապես ի՞նչ գործիքներ են կիրառվել, որ ազգաբնակչությունը չի զգացել այդ թանկացումը ,- ասաց Մանասերյանը։ Տնտեսագետի գնահատմամբ՝ գազի հնարավոր թանկացումն ազդելու է ոչ միայն կոմունալ վճարների, այլև տնտեսության տարբեր ոլորտների և քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Գազը քաղաքատնտեսական կատեգորիա է, և այն ազդելու է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական գործընթացների և, բնականաբար, մարդկանց սոցիալական վիճակի վրա ,- նշեց Մանասերյանը։ Ըստ նրա՝ գազը գնագոյացման կարևոր գործոն է, քանի որ դրա արժեքն ազդում է ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի վրա։ Գազը գնաստեղծ գործոն է, այսինքն՝ գին ձևավորող գործոն է, այն պարզ ապրանք չէ, չկա տնտեսության մի ոլորտ, որի արտադրանքի կամ ծառայության մեջ, ինքնարժեքի բաղադրիչների մեջ չլինի գազը ,- ասաց նա։ Մանասերյանի խոսքով՝ Կառավարությունը պետք է պատասխան տա նաև այն հարցին, թե ինչ միջոցներով է պատրաստվում մեղմել հնարավոր թանկացման հետևանքները՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ ֆինանսական հնարավորությունները։ Այդ դեպքում փոքր Հայաստանը սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով ինչպե՞ս պետք է դա անի, սա կարծում եմ, որ Կառավարության պատասխանատվությունն է ,- եզրափակեց Մանասերյանը։ Անի Աբաղյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Հպարտանալու առիթ չէ, այլ մեծ բացթողում, որ գազի գին է փոխվել, քաղաքացին չի իմացել»․ ի՞նչ հետևանքներ կունենա գազի գնի փոփոխությունը
Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ներկայացուցիչների զեկույցում նշվում է գազի գնի հնարավոր 69 տոկոս թանկացման մասին։ Նիկոլ Փաշինյանը երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ չի կարող երաշխիքներ տալ գազի գնի փոփոխության վերաբերյալ։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացրած կանխատեսմանը պետք է լուրջ վերաբերվել։ Անդրադառնալով Փաշինյանի […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Մի քանի դեսպանատուն միջամտել է, որ արցախյան համույթները Վիեննայում ելույթ չունենան #abcmedia
ABC Media / 48 minutes ago

Հորմուզի նեղուցում պայթել է նավթ տեղափոխող 2 սուպերտանկեր
ABC Media / 2 hours ago

Բեկումնային պահ Ֆրանսիայի համար․ Մակրոնն արձագանքել է Փարիզի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը
ABC Media / 2 hours ago

Հայերն անձնապաշտ են #abcmedia #abcինտերվյու
ABC Media / 2 hours ago
Related coverage

COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Factor.am / 2 minutes ago

Նոր սահմանադրություն պետք է ընդունենք. գաղտնի նվեր ունենք. Փաշինյանը Աջափնյակում էր
Shant News / 3 minutes ago

ՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով․ ԿԸՀ
A1plus / 8 minutes ago

ԷՍ ԵՐԿՈՐՈՒՄ ՄԱՐԴԻԿ 2 ԲԱՆԻՑ ԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
168 Jham / 16 minutes ago