Դիլիջանում Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրը International Property Awards 2026–2027 մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի համար արժանացել է հնգաստղանի մրցանակի՝ Mixed Use Development անվանակարգում։ Մրցանակը հանձնվել է հոկտեմբերի 22-ին՝ Լոնդոնի Royal Lancaster London հյուրանոցում կայացած European Property Awards մրցանակաբաշխության արարողության ընթացքում։ Մրցանակն ընդունել է Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։ Հնգաստղանի մրցանակը տվյալ երկրի մակարդակում շնորհվող ամենաբարձր տարբերակն է։ Յուրաքանչյուր անվանակարգում յուրաքանչյուր երկրի համար կարող է ընտրվել միայն մեկ հնգաստղանի մրցանակակիր։ Այս ճանաչմամբ Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրը ներկայացնում է Հայաստանը Mixed Use Development անվանակարգում՝ 2026–2027 մրցանակաբաշխության շրջանակում։ «Մեզ համար մեծ պատիվ է այս մրցանակը ստանալը: Սա կարևոր գնահատական է մեր թիմի աշխատանքին և Դիլիջանի երկարաժամկետ զարգացման մեր տեսլականին։ Մենք հավատում ենք, որ քաղաքի ապագան կառուցվում է ոչ միայն նոր ենթակառուցվածքներով, այլև այնպիսի միջավայր ստեղծելով, որտեղ հյուրընկալությունը, մշակույթը, կրթությունն ու հանրային կյանքը փոխլրացնում են միմյանց։ Մեր նպատակն է նպաստել, որ Դիլիջանը զարգանա որպես գրավիչ, կենսունակ և ամբողջ տարվա ընթացքում ակտիվ քաղաք՝ պահպանելով իր ինքնությունն ու յուրահատուկ բնույթը», - նշել է Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։ Դիլիջանի համար նոր հնարավորություններ ստեղծող բազմաֆունկցիոնալ համալիր Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրը միավորում է կացության, հյուրընկալության, մշակույթի, կրթության և հանրային տարածքների համար նախատեսված ենթակառուցվածքները՝ ընդգրկելով Դիլիջանի երկու թաղամաս։ Զարգացման այս փոխկապակցված մոտեցումը նպատակ ունի խթանել ավելի երկարատև այցելությունները, ընդլայնել քաղաքում անցկացնելու հնարավորությունները և նպաստել Դիլիջանի՝ որպես ամբողջ տարվա ընթացքում գրավիչ ուղղության զարգացմանը։ Միաժամանակ այն համադրում է նոր ենթակառուցվածքների ստեղծումն ու պատմական շենքերի հարմարեցված վերօգտագործումը՝ պահպանելով քաղաքի թաղամասերի առանձնահատուկ միջավայրը։ Այս տարի համալիրում սկսել են գործել Cabinet Café & Restaurant-ը, Villa3 Community Hub-ը, PPLS Rooms համակեցության տարածքը (co-living), Apicius Armenia հյուրընկալության դպրոցի նոր շենքը և CEMI սրճարանը։ Կարճ ժամանակահատվածում այս տարածքները դարձել են Դիլիջանի առօրյայի և համայնքային կյանքի մի մասը՝ ստեղծելով նոր հնարավորություններ շփման, կրթության, աշխատանքի և ժամանցի համար և ակտիվորեն ներգրավվելով քաղաքի հասարակական ու մշակութային կյանքում։ Համալիրի հետագա զարգացման բաղադրիչներն են Hyatt Regency Dilijan հյուրանոցը, Music Hall-ը և Art Park-ը։ Հյուրանոցի կառուցման պաշտոնական մեկնարկի արարողությունը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 25-ին։ Նախատեսվում է, որ հյուրանոցը կունենա 205 համար և սյուիթ և կլինի Hyatt Regency ապրանքանիշի առաջին հյուրանոցը Հայաստանում։ Դիլիջանում Green Rock-ի զարգացման ծրագրերի իրականացումը նախատեսվում է, որ կստեղծի ավելի քան 800 աշխատատեղ՝ ընդլայնելով զբաղվածության հնարավորությունները և նպաստելով քաղաքի տնտեսական զարգացմանը։ International Property Awards-ի մասին 1993 թվականին հիմնադրված International Property Awards միջազգային մրցանակաբաշխությունը ճանաչում է ճարտարապետության, դիզայնի, զարգացման և անշարժ գույքի ոլորտներում միջազգային ձեռքբերումները։ Մրցանակաբաշխության ժյուրին ներառում է ոլորտի ավելի քան 100 փորձագետ։ *գովազդ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Green Rock-ը Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրի համար արժանացել է International Property Awards-ի հնգաստղանի մրցանակին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Վրաստանը Հայաստանից ներմուծել է 3391 տոննա սոխ
Armenian Business News (ABNews) / 47 minutes ago

NVIDIA-ի և Apple-ի մեծ մրցավազքը. ինչպե՞ս ընտրել կատարյալ AI համակարգիչ 2026-ին
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները. ովքեր են առաջատարները 2026-ի 9 ամիսներին
Armenian Business News (ABNews) / 4 hours ago
Related coverage

Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
A1plus / 3 minutes ago

Հայլուր 18։30 Անտանելի ցավեր, սրտի հատվածում՝ ջուր. զինված ադրբեջանցուն վնասազերծած Անիի վիճակը
5TV Armenia / 4 minutes ago

Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Օլեշկիի մոտակայքում ապահովել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար
168 Jham / 6 minutes ago

Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավոր կա
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago