Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 12-ին։ Թաիրովի տարածքում նրանք ձերբակալեցին և իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ բաժին տեղափոխեցին երեք տղամարդու։ «Օպել» մակնիշի մեքենան, որի մեջ իրավապահները նկատել էին ներարկիչ, կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։ Ուղևորներից մեկի՝ Թաիրովի բնակիչ 59-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց սուբուտեքսի նմանվող հաբ։ Հետագա միջոցառումներով հիմնավորվեց համայնքային ոստիկանների օպերատիվ տեղեկությունը, որ հենց նա էր փորձում մյուս երկուսին իրացնել թմրանյութը՝ ինչի դիմաց արդեն ստացել էր 20 հազար դրամ։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 15-ին կատարված խուզարկություններով «Օպելում» հայտնաբերվել է կոտրված երկու սրվակ, դեղահաբ և թմրանյութի նմանվող հեղուկով ներարկիչ, իսկ 59-ամյա տղամարդու տանը՝ չմշակված ափիոն, մոտ 28 գրամ մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր։ Տղամարդը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։ —00—ՄԱ The post «Օպելում» հայտնաբերվել է երկու սրվակ, դեղահաբ և ներարկիչ․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Օպելում» հայտնաբերվել է երկու սրվակ, դեղահաբ և ներարկիչ․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
24TV / 24News / 9 minutes ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին
24TV / 24News / 14 minutes ago

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը
24TV / 24News / 26 minutes ago

Ֆրանսիական «Mirage 2000D» կործանիչի վթարի հետևանքով զոհված օդաչուներից մեկը հայ է
24TV / 24News / 27 minutes ago
Related coverage

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 11 անձանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության
Aravot / 10 minutes ago

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության
A1plus / 46 minutes ago

Աճառյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժածից 1-ի վիճակը գնահատվում է ծանր
Shant News / 1 hour ago

Ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով Հնդկաստանի 4 քաղաքացի տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
ABC Media / 1 hour ago