Հակակոռուպցիոն կոմիտեն ևս 10 քաղաքացու է ձերբակալել Ստեփանավանում, որտեղ առաջիկա կիրակի օրը տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ։ 24News -ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեից հավելել են նաև, որ հիշյալ քրեական վարույթով այժմ մեղադրանք է նեկայացված ընդհանուր 24 անձի։ Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորներն այսօր՝ ճեպազրույցի ընթացքում, հայտնում էին, որ կուսակցության անդամներից 10-ի տներն են խուզարկել, ձերբակալել, տարել Երևան։ Հասմիկ Սարգսյան –00—ՅՄ The post Հակակոռուպցիոն կոմիտեն ևս 10 քաղաքացու է ձերբակալել Ստեփանավանում appeared first on 24News .