ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն տկն․ Իվանա Ժիվկովիչը, 2026թ․ հոկտեմբերի 26-31-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) բարձր մակարդակի հատվածի հանդիպումներին։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրից։ Նշվում է, որ նա կգլխավորի ՄԱԶԾ պատվիրակությունը և կմասնակցի պաշտոնական միջոցառումների, բարձր մակարդակի քննարկումների և ռազմավարական երկխոսությունների, որոնք միտված են արագացնելու Կունմինգ-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը, խթանելու կենսաբազմազանության ֆինանսավորումը և համաշխարհային հանձնառությունները վերածելու ազգային և տեղական մակարդակներում շոշափելի գործողությունների։ «Այս քննարկումները կընդգծեն հանձնառություններից իրական արդյունքների անցնելու, կենսաբազմազանության համար պետական և մասնավոր ֆինանսավորման մոբիլիզացման, բնապահպանական առաջնահերթությունները տնտեսական և զարգացման պլաններում ներառելու, ինչպես նաև տեղայնացված և մարդակենտրոն իրականացում ապահովելու անհրաժեշտությունը։ Տկն. Ժիվկովիչի առաքելությունը նաև կհաստատի ՀՀ կառավարության, զարգացման գործընկերների և ՄԱԶԾ-ի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև հնարավորություն կտա ամփոփել Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից տեղում արձանագրված մի շարք արդյունքներ։ COP17-ի շրջանակում նախատեսված միջոցառումներից հետո, տկն. Ժիվկովիչը կայցելի Սյունիքի մարզ՝ ծանոթանալու ՄԱԶԾ-ի և գործընկերների աջակցությամբ իրականացվող մի շարք նախաձեռնությունների։ Այցերը կհավաստեն, թե ինչպես են գործընկերությունները զարգացման առաջնահերթությունները վերածում գործնական լուծումների տեղական մակարդակում՝ նպաստելով հանրային ենթակառուցվածքների բարելավմանը, ներառական համայնքային ծառայությունների ընդլայնմանը, սոցիալական պաշտպանության ամրապնդմանը և համայնքների կողմից առաջնորդվող տնտեսական վերափոխմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Factor.am / 22 minutes ago

ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
Factor.am / 39 minutes ago

Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Factor.am / 56 minutes ago

Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Factor.am / 1 hour ago
Related coverage
There is a new type of danger in Armenia that is hardly being talked about. - Artak Sargsyan
Noyan Tapan TV / 16 minutes ago

Սամարղանդից մինչև Երևան. ԱՄՆ-ի եվրասիական ռազմավարությունը և Հարավային Կովկասի նոր դերը
168 Jham / 16 minutes ago

Ապագայի մասնագետը՝ նեքսիալիստ
Public Television of Armenia — 1Lurer / 16 minutes ago

Мужчина, открывший огонь в пригороде Парижа, раскрыл свои намерения - СМИ
Sputnik Armenia / 22 minutes ago