ArmLur.am -ը տեղեկացավ, որ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը։ Նրա անունը նոր չէ այս կառույցում․ Սարգսյանը տարիներ շարունակ աշխատել է մրցակցության պաշտպանության ոլորտում և զբաղեցրել մի շարք պատասխանատու պաշտոններ։ Ո՞վ է Շուշան Սարգսյանը, և ի՞նչ է հայտնի նրա մասնագիտական ուղու մասին։ Հրապարակված կենսագրության համաձայն՝ Շուշան Սարգսյանը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 6-ին՝ Երևանում։ Իրավաբանական կրթություն է ստացել Ռուս-հայկական համալսարանում՝ ավարտելով բակալավրիատն ու մագիստրատուրան գերազանցությամբ, այնուհետև շարունակել ուսումը ասպիրանտուրայում։ Նրա մասնագիտական գործունեությունը հիմնականում կապված է եղել տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի հետ։ 2011 թվականից աշխատել է այդ ոլորտի պետական կառույցում՝ սկզբում որպես փորձագետ, այնուհետև՝ վարչական վարույթների և իրավական ակտերի մշակման ուղղություններով։ 2018 թվականին Սարգսյանը զբաղեցրել է հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Բացի պետական համակարգում աշխատանքից՝ նա զբաղվել է նաև դասախոսական գործունեությամբ՝ Ռուս-հայկական համալսարանում։ Հատկանշական է, որ Սարգսյանն արդեն իսկ պաշտոնավարել է այդ ոլորտի հանձնաժողովում․ 2021 թվականի մայիսի 26-ին Ազգային ժողովն ընտրել էր նրան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ։ Այդ ժամանակ նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 79 պատգամավոր։ Սոնա Գրիգորյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՔՊ-ն մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը․ ո՞վ է նա
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Թրամփն ու Բըրնհեմը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

Սոֆիայում սպանել են Թեքվոնդոյի ֆեդերացիայի ղեկավար և ԵԽ նախկին պատգամավոր Սլավի Բինևին
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ArmLur / Zhoghovurd / 50 minutes ago

Դատարանը մերժել է Արթիկի ավագանու թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը
ArmLur / Zhoghovurd / 54 minutes ago
Related coverage

Պուտինը կոշտ է խոսում Փաշինյանի հետ. Հայաստանին ծանր ապագա է սպասվում
Alpha News / 20 minutes ago

Աճող տնտեսության աղքատ քաղաքացիները. Համաշխարհային բանկի անհարմար թվերը
1in.am / 21 minutes ago

Հայաստանում ցեմենտի դեֆիցիտը չի վերացել. բնակարաններն ավելի կթանկանա՞ն
Sputnik Armenia / 24 minutes ago

Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են Երևանում
24TV / 24News / 26 minutes ago