Մասիսի համայնքապետի՝ ՔՊ թեկնածու Հովհաննես Հակոբյանը օրերս համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ մի փոքրիկ երեխայի հեռախոս էր խոստացել տալ, երբ ընտրություներն ավարտվեն: Դեպքը հանրային քննարկումների առիթ էր դարձել, իսկ խոստումը որակվել էր որպես հնարավոր ընտրակաշառք։ ArmLur.am -ը եղել է Մասիսում և զրուցել երեխայի՝ Արթուր Ավետիսյանի հոր հետ։ Վերջինս հայտնել է, որ ինքն էլ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Երեխայի հայրը նշել է նաև, որ փոքրիկը բավական ակտիվ է և վերջերս մասնակցել է նախընտրական քարոզարշավի միջոցառումներին։ Մասնավորապես, նա դիմավորել է նաև Նիկոլ Փաշինյանին։ Մանրամասները տեսանյութում․