Արդեն մեկ ամիս է շահագործման է հանձնվել Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքը։ Հնամաշ և թերի ենթակառուցվածքին փոխարինելու է եկել նոր, արդիականացված ու բարեկարգված շինությունը։ Հրշեջ-փրկարարական ջոկատի նախկին շենքը կառուցվել էր 1951 թ-ին՝ ծառայել նախ որպես ավտոձեռնարկություն՝ հետագայում շուրջ 30 տարի շահագործման հանձնվել Փրկարար ծառայությանը։ «Չենք ունեցել պատշաճ կենցաղային պայմաններ։ Տարածքը փոքր էր, բոլորը կուտակված էր նույն տեղում, ջեռուցման, ծառայողների հանգստի ապահովման խնդիր կար»,- նշում է ՆԳՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի ՀՓՋ-ի հրամանատար Սուրեն Հարությունյանը։ Ջոկատի հրամանատարի խոսքով՝ այս բոլոր խնդիրներն անցյալում են, իսկ նախկին շինությունը որպես պահեստ է ծառայում։ Նոր վարչական շենքը հագեցված է 6 ավտոկայանատեղիով, հանգստի, խորհրդակցությունների սենյակներով, հարմարավետ կահավորված ննջարաններով, մարզասրահով` ծառայության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Փրկարար ծառայության ենթակառուցվածքների բարելավումն ու արդիականացումը ՆԳ նախարարության գերակա ուղղություններից են։ Ընթացիկ տարվա ընթացքում արդեն երկրորդ վարչական շենքն է հանձնվում շահագործման և այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները շարունակական են․ ներկայումս ակտիվ փուլում է նաև Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի կառուցումը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հարմարավետ աշխատանքային պայմաններ՝ առավել արդյունավետ ծառայության համար․ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ նոր շենքում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Փարիզի մոտակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա՝ սպանելով մեկին
Shant News / 19 minutes ago

Հունաստանն արգելեց մինչև 15 տարեկանների մուտքը սոցցանցեր
Shant News / 23 minutes ago

Հանրային ներդրումային կոմիտեի նիստում քննարկվել և հաստատվել են տարբեր ոլորտներին առնչվող նախագծեր
Shant News / 28 minutes ago

Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
Shant News / 39 minutes ago
Related coverage

Երևանում ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը` միջին ծանրության
Sputnik Armenia / 4 minutes ago

Հնարավոր չի՞ տեսախցիկ սահմանին էլ դնեն, թե՞ ընդդիմադիրների գրասենյակներում, լոգարաններում են դնում
168 Jham / 7 minutes ago

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
24TV / 24News / 8 minutes ago

Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո
168 Jham / 9 minutes ago