ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահ Խոնդկեր Մ. Թալհանին, որը Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ողջունելով հյուրին՝ Քրիստինա Թաթարյանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ արդյունավետ գործընկերությունը՝ անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման, կրթության զարգացման և մարդկային կապիտալի հզորացման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը։ Նա ընդգծել է մշակույթի և կրթության դերը խաղաղության ամրապնդման գործում՝ կարևորելով խաղաղության մշակույթի ձևավորմանն ուղղված նախաձեռնությունները և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի ընդլայնումը Հայաստանում։ Անդրադառնալով երիտասարդական քաղաքականությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում երիտասարդական կենտրոնների գործունեությունը՝ ընդգծելով ոչ ֆորմալ կրթության և երիտասարդների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Նա ներկայացրել է նաև Հայաստանում նորարարական կրթության զարգացման փորձը՝ առանձնացնելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունն ու միջազգային ճանաչումը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահ Խոնդկեր Մ. Թալհանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը մշակութային ժառանգության պահպանության և կրթության զարգացման ուղղությամբ՝ շնորհավորելով Հայաստանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեում ընտրվելու կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը՝ ընդգծելով, որ միջազգային այս կարևոր միջոցառման անցկացումը Հայաստանում կնպաստի երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են նաև կենսաբազմազանության պահպանության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոցների համաշխարհային ցանցի շրջանակում համագործակցության հնարավորություններին։ Հանդիպման ավարտին կարևորվել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացումը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ո՞վ է շահելու արտահերթ ընտրություններից, ու պատրա՞ստ է ընդդիմությունը.«Շանթ»-ի հատուկ անդրադարձը
Shant News / 29 minutes ago

ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Shant News / 31 minutes ago

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Shant News / 44 minutes ago

ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով
Shant News / 57 minutes ago
Related coverage

ԷՍ ԵՐԿՈՐՈՒՄ ՄԱՐԴԻԿ 2 ԲԱՆԻՑ ԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
168 Jham / 15 minutes ago

«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Factor.am / 22 minutes ago

Shops in Brussels have closed, awaiting a new wave of unrest.
Noyan Tapan TV / 24 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը ՔՊ ներկայացուցիչների հետ շրջել է Աջափնյակով, զրուցել բնակիչների հետ
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago