ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ 2026 թվականի Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա չորեքշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, Կատարի Ալ-Ռայյան քաղաքի «Ահմադ բին Ալի» մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը։ Վճռորոշ հանդիպմանը չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ու մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ն և ՖԻՖԱ-ի «Չելենջեր գավաթի» հաղթողը։ Այս պահին մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել երեք ակումբներ՝ փարիզյան գրանդը, մեքսիկական «Տոլուկան» (ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի 2026 թ. հաղթող) և հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունզը» (Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն)։ Վերջին՝ չորրորդ մասնակիցը հայտնի կդառնա նոյեմբերի 28-ին, երբ կորոշվի Հարավային Ամերիկայի գլխավոր ակումբային մրցաշարի՝ Լիբերտադորեսի գավաթի 2026 թվականի հաղթողը։ Մինչ ՊՍԺ-ի հետ եզրափակիչ դիմակայությունը, մյուս երեք չեմպիոնները Դոհայում կանցկացնեն նախնական փլեյ-օֆֆ հանդիպումներ. Դեկտեմբերի 9 («Ամերիկաների դերբի» / FIFA Derby of the Americas). Մեքսիկական «Տոլուկան» կմրցի Լիբերտադորեսի գավաթի հաղթողի հետ։ Դեկտեմբերի 12 (FIFA Challenger Cup). Ամերիկյան դիմակայության հաղթողը ուժերը կչափի «Մամելոդի Սանդաունզի» հետ՝ եզրափակչի ուղեգրի համար։ Հիշեցնենք, որ նախորդ՝ 2025 թվականի խաղարկությունում «Պարի Սեն-Ժերմենը» նվաճել էր պատվավոր տիտղոսը՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասնելով բրազիլական «Ֆլամենգոյի» նկատմամբ (1:1, 11մ՝ 2:1)։ Մրցաշարի ամբողջական ժամանակացույցը. Չորեքշաբթի, 9 դեկտեմբերի, 2026 թ. Լիբերտադորեսի գավաթի 2026 թ. հաղթող – «Տոլուկա» (Մեքսիկա) «Ջասիմ բին Համադ» մարզադաշտ, Դոհա, Կատար Շաբաթ, 12 դեկտեմբերի, 2026 թ. «Ամերիկաների դերբիի» հաղթող – «Մամելոդի Սանդաունզ» (ՀԱՀ) «Ջասիմ բին Համադ» մարզադաշտ, Դոհա, Կատար Չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2026 թ. (Եզրափակիչ) «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) – «Չելենջեր գավաթի» հաղթող «Ահմադ բին Ալի» մարզադաշտ, Ալ-Ռայյան, Կատար։ Աղբյուրը՝ Armsport.am : –00—ՅՄ The post ՖԻՖԱ-ն հաստատել է Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ փուլի ժամանակացույցը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՖԻՖԱ-ն հաստատել է Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ փուլի ժամանակացույցը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
24TV / 24News / 16 minutes ago

Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին
24TV / 24News / 24 minutes ago

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար
24TV / 24News / 34 minutes ago

Ուժեղ տղե՞րք եք, դո՛ւրս եկեք ԵԱՏՄ-ից, եթե սաղ հարցերը լուծել եք, ի՞նչի եք կռիվ տալիս մնալու համար
24TV / 24News / 36 minutes ago
Related coverage

Սոֆիայում սպանել են Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահին
168 Jham / 1 hour ago

Սոֆիայում սպանել են Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահին
Sputnik Armenia / 2 hours ago

The schedule for the Armenian national teams at the Weightlifting World Championship has been published.
Noyan Tapan TV / 3 hours ago

Կարեն Խաչանովը պարտվել է ղազախ թենիսիստին
Aravot / 3 hours ago